Սթարմերն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ճնշումը Պուտինի վրա

Լուրեր

10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
Բոլորը

Լոնդոնը և Վաշինգտոնը միասնական են այն հարցում, որ հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող պատերազմը՝ արևմտյան դաշնակիցները պետք է շարունակեն հավաքական ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկրի վարչապետ Քիր Սթարմերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Սթարմերը Թրամփին տեղեկացրել է վերջերս Փարիզում կայացած «կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ «արդյունավետ քննարկումների» մասին, որում պետք է ներառվեն երկրներ, որոնք պատրաստ են հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։

Մարտի 27-ին Փարիզում տեղի էր ունեցել «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը, որին մասնակցել են 31 երկրների, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։ Այս հանդիպման արդյունքում հայտարարություն էր տարածվել Կիևին ռազմական, ֆինանսական և էներգետիկ աջակցության ավելացման, ինչպես նաև Ուկրաինայի վերականգնմանն աջակցության մասին։ Գագաթնաժողովի մասնակիցները խոստացել են Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 17 միլիարդ եվրո ռազմական օգնություն, 2 միլիոն միավոր հրետանային զինամթերք և բարելավել համակարգումը ԵՄ անդամ երկրների միջև։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ բրիտանական բանակը քննադատում է Ուկրաինա խաղաղապահների ուղարկելու՝ Սթարմերի ծրագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի