Քաղաքական թատրոն է․ բրիտանական բանակը քննադատում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու՝ Սթարմերի ծրագիրը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Ուկրաինայում խաղաղությունը պահպանելու համար «կամավորների կոալիցիա» ստեղծելու ծրագրերը բրիտանացի զինվորականները մերժել են՝ դրանք «քաղաքական թատրոն» որակելով, գրում է The Telegraph-ը։

Մարտի սկզբին Սթարմերն առաջարկել էր խաղաղության նախաձեռնություն՝ պնդելով, որ մի քանի երկրներ պատրաստ են ապահովել ցանկացած խաղաղության համաձայնագրի պահպանումը: Սակայն կոնկրետ մանրամասներ այն մասին, թե ինչ զորք և տեխնիկա է ուղարկվելու, դեռևս չեն բացահայտվել:

Բարձրաստիճան զինվորական աղբյուրները, սակայն, հերքել են պլանները՝ The Telegraph-ին հայտնելով, որ Սթարմերն «առաջ է անցել»:

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Սթարմերի առաջարկները՝ ստեղծել «կամավորների կոալիցիա», որը կներառի այն երկրները, որոնք պատրաստ են հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավորներ, «քաղաքական թատրոն» են։

«Սթարմերն առաջ է անցել՝ խոսելով ցամաքային զորքերի մասին՝ չիմանալով, թե ինչի մասին է խոսում, ուստի հիմա մենք ավելի քիչ ենք լսում այդ մասին, և ավելի շատ՝ օդանավերի ու նավերի մասին, որոնք ավելի հեշտ են իրագործվում և չեն պահանջում բազաներ ունենալ Ուկրաինայում»,- ասել է աղբյուրը։

Ըստ աղբյուրներից մեկի՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չեն աջակցում այդ նախաձեռնությանը, իսկ կոալիցիա ստեղծելու շուրջ բանակցությունները բարդանում են նրանով, որ «ոչ ոք չգիտի, թե որն է դրա առաքելությունը»։

«Ի՞նչ պետք է անի 10 հազարանոց միջազգային ուժը, որը տեղակայված է երկրի արևմուտքում՝ առաջնագծից ավելի քան 400 կիլոմետր հեռավորության վրա։ Այն չի էլ կարող իրեն պաշտպանել։ Ո՞րն է դրա առաքելությունը: Ո՞րն է դրա օրինականությունը: Որո՞նք են մարտական գործողությունների վարման  կանոնները: Ինչպե՞ս է այն կառավարվում, մատակարարվում և տեղակայվում: Որքա՞ն ժամանակ է այնտեղ լինելու և ինչո՞ւ: Ոչ ոք չգիտի»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։

Ռազմական բարձրաստիճան աղբյուրն էլ նշել է, որ թեև ինքը վստահ է՝ զինվորականները կարող են ինչ-որ բան պլանավորել, որպեսզի համապատասխանի Թրամփի հրադադարի՝ Զատկի վերջնաժամկետին, մնում է «քաղաքական և դիվանագիտական ​​հարց», թե որ ծրագիրն է իրականում իրագործվելու կամավորների կոալիցիայի կողմից: Նա նշել է, որ կոալիցիան ավելի շատ կենտրոնացած է «Ուկրաինայի անվտանգությանը շարունակական հավատարմության քաղաքական ազդանշանն ուժեղացնելու վրա», նաև հավելել, որ RAF-ի օդային ծածկույթի վերաբերյալ քննարկումները կոալիցիոն բանակցությունների «ամենաուժեղ» մասն են։

«Լավագույն բանը, որ մենք կարող ենք անել, դա ուկրաինացիներին զսպման և պաշտպանության միջոցներով զինելն է։ Դա պետք է լինի առաջին առաջնահերթությունը»,- նշել է աղբյուրը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի