Լարված իրավիճակ 31/69 ընտրատեղամասում. արդեն 1,5 ժամ է` քվեատուփը չի բացվել

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արդեն շուրջ 1,5 ժամ է իրարանցում է Գյումրիի 31/69 ընտրատեղամասում։ Մինչ որոշ ընտրատեղամասերում արդեն հաշվարկն ավարտվում է, այստեղ մեկ ու կես ժամ է քվեատուփը չի բացվում։

Քվեարկության ավարտից հետո պարզվեց, որ 711 մատնահետք կա, բայց 709 ստորագրություն։ Ավագանու անդամի թեկնածուներից Վարդան Ղուկասյանի թիմակիցը հայտարարեց, թե սա նշանակում է, որ երկու քաղաքացի քվեաթերթիկ է ստացել առանց ստորագրության և առաջարկեց արձանագրել։ Հանձնաժողովի նախագահը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ դա իր արձանագրելունը չի։

Այս քննարկումների ֆոնին Մայր Հայաստան դաշինքի վստահված անձը հաստատեց, թե ամբողջ օրը ճնշում է եղել հանձնաժողովի վրա։ Ըստ նրան` հարևանությամբ գտնվող Սարիկ Մինասյանի շտաբից տարբեր մարդկանց են ուղղորդել քվեարկության։ Ընտրատեղամասում գտնվող Սարիկ Մինասյանի թիմակիցն էլ Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ որևէ մեկին չեմ ուղղորդել, իսկ շտաբը, ըստ նրա, ընտրությունից մեկ օր առաջ փակվել է։

Նշենք, որ այսօր լրագրողներին հաջողվել է մտնել տարածք և տեսնել, որ այնտեղ Սարիկ Մինասյանի քարոզչական պաստառներն են։ Ավելի ուշ դրանք հեռացրել են։

Նարեկ Կիրակոսյան