Փաշինյանի ելույթը բացարձակ բոլշևիկյան էր, գոնե իշխանավորները պիտի հետևեն իրենց բառապաշարին. Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

«Փաշինյանի ելույթը բացարձակ բոլշևիկյան էր, այն ինձ ցնցեց: Որքան էլ նախորդ իշխանություններին ընկալես քեզ որպես հակառակորդ, պետք է ընդունես, որ քո պետականության մի մասնիկն են: Գոնե իշխանավորները պետք է հետևեն իրենց բառապաշարին, սպառնալիքներն անընդունելի են, թեպետ նրանք էլ քննադատվելու տեղ ունեն»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ցեղասպանագետ, պատմաբան Սուրեն Մանուկյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ազգային Ժողովում վերջերս ունեցած ելույթին:

Սուրեն Մանուկյանը խոսում է նաև Ադրբեջանում որպես ուսուցիչ աշխատող թուրք երիտասարդի հայտարարությունից, որը նա վերջերս արել էր մեր Հանրապետության հրապարակից:

Հիշեցնենք` վերջինս նշել էր, թե, իբր, Երևանը հնագույն թուրք-ադրբեջանական քաղաք է, որտեղ ապրել են 2 մլն թուրքեր. «Թուրք ուսուցչի շուրթերով լսեցինք այն, ինչ այսօր ներարկվում է ադրբեջանցի երեխաներին` ապատեղեկատվություն և ատելություն: Եթե նույնիսկ այսօր Ադրբեջանում որոշեն, որ մենք իրենց բարեկամն ենք, 30 տարվա պրոպագանդան է որոշիչ լինելու: Ադրբեջանական դասագրքերում հայը ներկայացվում է «նենգ», «արյունարբու», «խորամանկ». ատելությունն է ֆորմուլան»:

Պատմաբանի խոսքով` եթե մենք սոցցանցերի այս դարաշրջանում գումարներ չներդնենք, կարող ենք պարտվել Ադրբեջանի քարոզչությանը. «Մենք 30 տարի մատների արանքով ենք նայել մեր պատմագիտական միտքը պրոպագանդելուն»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան