ՆԳՆ-ն պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն. հայտարարություն

Լուրեր

14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 14-ի դրությամբ
14.05.2026 | 10:03
Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.05.2026 | 09:53
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության 2027-2029 թթ. ծախսային ծրագիրը
14.05.2026 | 09:38
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը
14.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության արդիականացման շրջանակներում Ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել էլեկտրամոբիլներ, որոնք լիցքավորվում են CCS2 տեսակի լիցքավորման սարքերով։ Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ՆԳՆ-ն պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն։

«Պարեկային ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն՝ նախնական երեք ամիս ժամկետով, ինչով պայմանավորված դիմում է բոլոր այն կազմակերպություններին, որոնք մատուցում են այդպիսի ծառայություններ և կարող են բավարարել հետևյալ նվազագույն պահանջներին.
– միակցիչի տեսակը՝ CCS2,
– լիցքավորիչները տեղակայված լինեն Երևան քաղաքում,
– սարքի յուրաքանչյուր CCS2 միակցիչը նվազագույնը 80 կվ հզորությամբ,
– կազմակերպությունն ունենա վճարային համակարգի քարտային կամ կենտրոնացված ձևաչափ։

Վերը նշված պայմաններին համապատասխանող կազմակերպությունները կարող են դիմել ՆԳՆ տնտեսական վարչություն. հեռ. 010 59-60-07, էլ. հասցե` [email protected]»,- ասված է հաղորդագրության մեջ: