Նախընտրական բանավեճ Գյումրիի համայնքապետի թեկնածուների մասնակցությամբ․ ՈՒՂԻՂ

Լուրեր

14.06.2026 | 23:18
Գիշերվա կեսին գողացան ժողովրդի քվեն. Տոնոյանը` ԿԸՀ-ի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:13
Մենք խնդիր ունենք, երբ ՔՊ-ի յուրաքանչյուր ձայն մեկից դառնում է զրո. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:03
Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց․ Բագրատ Միկոյան
14.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 22:48
Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:42
Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով. Armenpress
14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:09
Պատգամավորական մանդատները բաշխվեցին
14.06.2026 | 21:54
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.06.2026 | 21:50
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց
14.06.2026 | 21:38
Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:18
Վերաքվեարկություն պե´տք է լինի, բայց չեն անի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:11
Ընդդիմության ակցիան՝ ԿԸՀ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 20:37
Չեմ հիշում` այդ փակ նիստին մասնակցե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 20:05
Բոլոր սցենարները մեր սեղանին են. կան մարդիկ, որ մեզնից գործողությունների են սպասում. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Հանրային հեռուստաընկերության» ուղիղ եթերում մեկնարկել է Գյումրիի քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ նախընտրական բանավեճը: Հեռուստաբանավեճին մասնակցում է 8 թեկնածու: Նախընտրական բանավեճին հրաժարվել է մասնակցել Գյումրիի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը գլխավորում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

Տեղեկացնենք, որ Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն:

Դաշինքներն են՝ «Մայր Հայաստանը», «Մեր քաղաքը» և «Եվրադաշինքը»։

Գյումրիի քաղաքապետի ընտրությանը մասնակցում է «Կոմունիստական կուսակցությունը», որի ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Նրանց ցուցակը բաղկացած է 33 հոգուց: Ընտրություններին մասնակցում է « Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Նրանց ցուցակը բաղկացած է 40 թեկնածուից։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը» 32 հոգանոց ցուցակով է մասնակցում ՏԻՄ ընտրությանը, որի քաղաքապետի թեկնածուն Արտյոմ Թումանյանն է։

«Ապրելու երկիր» կուսակցությունը 30 հոգանոց ցուցակով է մասնակցում ընտրությանը։ Այն գլխավորում է ավագանու նախկին անդամ Կարեն Մալխասյանը, «Մեր քաղաքը» դաշինքը 34 հոգանոց ցուցակով է, այն գլխավորում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ունի 23 հոգանոց ցուցակ, այն գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի 99 հոգանոց ցուցակ, այն գլխավորում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։

«Մայր Հայաստան» դաշինքն ունի 56 հոգանոց ցուցակ, այն գլխավորում է Կարեն Սիմոնյանը։ Իսկ «Եվրադաշինքը»՝ 25 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։