Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը․ Տոկաևն ընդունել է Արարատ Միրզոյանին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա նշել է, որ նախորդ տարի տեղի ունեցած նախագահների փոխայցելությունները լուրջ խթան են հաղորդել ղազախ-հայկական հարաբերությունների համակողմանի զարգացմանը։

«Ձեր առաջին պաշտոնական այցը Աստանա մեծ նշանակություն ունի մեր գործընկերության առաջխաղացման տեսանկյունից: Մենք մեծ համակրանք ունենք հայ ժողովրդի և ձեր պետության հանդեպ»,- ասել է Տոկաևը։

Նա նշել է, որ Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության ու միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Ըստ Տոկաևի՝ այդ նշանակալից իրադարձությունը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման նախանշանը և կնպաստի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը և համագործակցության ակտիվ զարգացմանը ինչպես Ղազախստանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ։

Միրզոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

«Մենք հիմնականում կիսում ենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ձեր տեսլականը»,- ասել է նա՝ նշելով, որ Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունները և այլ գերատեսչություններ աշխատում են նախորդ տարի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, նյութատեխնիկական և մշակութային ու հումանիտար ոլորտներում։ Տոկաևը հայտարարել է Հայաստան ապրանքների մատակարարումը 350 մլն դոլարով ավելացնելու՝ տեղական բիզնեսի պատրաստակամության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի