ՏԻՄ ընտրություններին կհետևի 37 ԶԼՄ և դիտորդական առաքելություն իրականացնող 5 ՀԿ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Մարտի 30-ին Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական 5 կազմակերպություն և զանգվածային լրատվության 37 միջոց։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից։

Տեղական դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներից ամենաշատ դիտորդը հավատարմագրել է «Հայաքվե»-ն՝ 172։ «Գյումրու Առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ից ընտրությունները կդիտարկի 78 դիտորդ, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավատարմագրել է 31, «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ 27, իսկ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-՝ն 21 դիտորդ։

Հիշեցնենք՝ Փարաքարում համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:

Գյումրիում պայքարի մեջ է մտել 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն. «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք»  «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», «Ապրելու երկիր», «Դեմոկրատական այլընտրանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, ինչպես նաև «Մեր քաղաքը», «Եվրադաշինք» և «Մայր Հայաստան» դաշինքները։

 

Ռոզա Վարդանյան