111 հազար 236 ընտրող՝ Գյումրիում, 20 հազար 967՝ Փարաքարում․ մարտի 30-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 111 հազար 236 ընտրող։ Ինչպես Factor TV-ն տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից՝ նրանց համար կգործի 82 ընտրատեղամաս։

Փարաքար համայնքում 20 հազար 967 ընտրողի համար 16 ընտրատեղամաս կգործի։  Ուշագրավ է, որ ինչպես Գյումրիում, այնպես էլ Փարաքարում ոչ բոլոր ընտրատեղամասերն են մատչելի առողջական կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Հիշեցնենք՝ այս կիրակի օրը՝ մարտի 30-ին, Փարաքար խոշորացված համայնքում և Գյումրիում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ:

Փարաքարում համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը կազմված է 63 հոգուց: Ցուցակի առաջին համարը Փարաքար համայնքի նախկին ղեկավար, այժմ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանն է:

«Ազգային առաջընթաց» կուսակցության 24 հոգուց կազմված նախընտրական ցուցակը գլխավորում է անկուսակցական, Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը: Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել 2024 թվականի մայիսին՝ մոտ 2,5 տարի համայնքը ղեկավարելուց հետո:

«Կայունություն» կուսակցությունը ընտրապայքարի մեջ մտել է թեկնածուների 40 հոգանոց ցուցակով, որից մեկն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, մյուսը՝ հետ է վերցրել փաստաթղթերը:  Այս կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է «Համայնքների իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Գոռ Սարիբեկյանը:

«Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է «Ապրելու երկիր» կուսակցության և Փարաքար համայնքի ավագանու անդամ Վոլոդյա Գրիգորյանը: 2021թ. ընտրությունների ժամանակ Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունն ամենաշատ մանդատն էր ստացել:

Գյումրիում պայքարի մեջ է մտել 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն։

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-ն ընտրության է մասնակցում 33 հոգուց կազմված ցուցակով, որը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Ցուցակը կազմված է 40 հոգուց։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»-ը ներկայանում է 32 հոգուց բաղկացած ցուցակով, որի առաջին համարն Արտյոմ Թումանյանն է։

«Ապրելու երկիր» կուսակցությունը, որը գլխավորում է Կարեն Մալխասյանը, մասնակցում է 30 հոգանոց ընտրական ցուցակով։

«Մեր քաղաքը» դաշինքի կազմում են «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները։ Ցուցակը կազմված է 34 հոգուց, քաղաքապետի թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջին համարն Արտյոմ Ղարաղազարյանն է։ Նախընտրական ցուցակը կազմված է 23 հոգուց։

98 հոգուց բաղկացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի կազմում են «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները, որը ներկայացնում է Կարեն Սիմոնյանը։ Ցուցակը բաղկացած է 56 հոգուց։

«Եվրադաշինք»-ի կազմում են «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները, նախընտրական ցուցակը 25 հոգուց է կազմված, առաջին համարը Լևոն Բարսեղյանն է։

Հիշեցնենք՝ ընտրապայքարը մեկնարկել է մարտի 15-ից, կավարտվի մարտի 28-ի կեսգիշերին։ Մարտի 29-ը կհայտարարվի լռության օր, իսկ հաջորդ օրը ժամը 08:00-20:00-ը կանցկացվեն ընտրությունները։

 

Ռոզա Վարդանյան