Եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի սահմանը, դա կարող էր դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա․ Միրզոյան

Լուրեր

15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
Բոլորը

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ «Correio Braziliense»-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հարց. Կա՞ն արդյոք հեռանկարներ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար։

Արարատ Միրզոյան. «Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմից։

Մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրել, մասնավորապես հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքն, իրականացվել են ուղիղ չվերթներ, ինչպես նաև վստահության ամրապնդման մի շարք այլ միջոցառումներ։ Մենք համաձայնության ենք եկել, որ առաջին փուլում սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող հայ և թուրք քաղաքացիների համար։ Այս համաձայնությունը, սակայն, դեռևս չի իրականացվել։

Թուրք գործընկերներից լսում ենք, որ նրանք զսպվածություն են ցուցաբերում Հայաստանի հետ սահմանի լիարժեք բացման հարցում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Թեև չկա պաշտոնական նախապայման, փաստացի տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Սակայն մենք հավատում ենք, որ եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի սահմանը, դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։

Թուրքիայի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններից կարելի է նշել, որ մենք երկկողմանի հիմունքներով սկսել ենք սահմանի ենթակառուցվածքային աշխատանքներ։ Հայ և թուրք փորձագետներն արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։ Այս գործընթացներն արդեն ընթացքի մեջ են։

Մենք նաև համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի բացահայտումից։ Միևնույն ժամանակ, դեռևս կան հայ գերիներ Բաքվում, որոնք անցնում են բեմականացված դատական գործընթացների միջով։ Մենք հավատում ենք, որ նրանց անհապաղ ազատ արձակումը կարող է նպաստել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմանը»։