Անկարան հայտնում է, որ Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն հայտնել ենք, որ Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Թուրքիայի առաջին  բարձրաստիճան պաշտոնյայի այցն է  Վաշինգտոն։

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԳՆ դիվանագիտական աղբյուրներին, հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկված հարցերը շարունակվել են դիտարկվել Վաշինգտոնում Ֆիդանի և  Ռուբիոյի հանդիպման ժամանակ։

Աղբյուրները նշում են, որ քննարկվել են երկու  պետություների ղեկավարների առաջիկա այցերը, քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ հստակորեն դրսևորել են իրենց քաղաքական կամքը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության խոչընդոտները վերացնելու համար, և որ երկու կողմերի միջև տեխնիկական բանակցություններ կանցկացվեն առկա խնդիրները լուծելու համար։ Նրանք նաև ընդգծել են սիրիական վարչակազմի հետ փոխգործակցության կարևորությունը և իրենց վճռականությունը հայտնել Սիրիայում կայունություն ապահովելու և ահաբեկչության դեմ պայքարելու հարցում։

Ֆիդանը Ռուբիոյին փոխանցել է, որ Գազայում պետք է մշտական ​​հրադադար հաստատվի՝ ընդգծելով այդ խնդրի կարևորությունը տարածաշրջանային խաղաղության համար։ Աղբյուրները հայտնում են, որ քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը, և որ Թուրքիան աջակցում է այս հարցում ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող ջանքերին։

ԱՄՆ Պետդետքարտուղարությունն  էլ իր տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ Մարկո Ռուբիոն Թուրքիայի ԱԳ նախարարին խնդրել է աջակցել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի