Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի` Բաքվի նոր պայմանների մասին հայտարարություններին

Լուրեր

17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
17.07.2026 | 16:18
Էնդի Բերնեմը՝ Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ․ նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։

Բաքուն նշում է, թե Արարատ Միրզոյանի պնդումները, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո նոր պայմաններ է առաջադրում, իբր, «լիովին անհիմն են»։

«Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ Հայաստանի Սահմանադրության այն կետի հեռացումը, որը դեմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական լուծարման պահանջը, վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել է բանակցային գործընթացի կարևոր թեմաներից մեկը։ 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայկական կողմին ներկայացվել են Սահմանադրությամբ, ազգային օրենսդրությամբ և Հայաստանի իրավական պահանջներով ամրագրված փաստերը, որոնք տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին ամբողջությամբ տեղեկացված են նաև երրորդ երկրները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե հայկական կողմի պնդումները, որ Ադրբեջանը հենց նոր է առաջ քաշել այդ պայմանները, իբր, «նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը, և այդ մարտավարությունն արդյունք չի տա»։

«Եթե ​​հայկական կողմը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխություններ անի Սահմանադրության մեջ, հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և չհրաժարվի Մինսկի խմբի պաշտոնական վերացման ուղղությամբ համագործակցությունից»,- հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի