Բաքվին մտահոգել է հայ գերիների ազատ արձակման հարցով Մեծ Բրիտանիայի վարչապետին ուղղված Հայոց թեմի առաջնորդի նամակը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդի՝ հայ գերիների ազատ արձակման հարցով թագավորության վարչապետ Քիր Աթարմերին ուղղված նամակն անհանգստացրել է Բաքվին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի կրոնական դավանանքների առաջնորդները դիմում են հղել Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ մտահոգություն հայտնելով Լոնդոնի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և բրիտանացի մի շարք կրոնական գործիչների կողմից նրան ուղղված նամակի բովանդակության վերաբերյալ։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդներն ընդգծել են, թե, իբր, «Մանուկյանի նամակն ապատեղեկատվություն է պարունակում և կարող է վտանգի տակ դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության  գործընթացը»։ Նշվում է, թե, իբր, «Ադրբեջանում կրոնի ազատությունն ապահովված է, և տարբեր կրոնական համայնքներ ավանդաբար ներդաշնակ ապրում են»։

Դիմումի մեջ երախտագիտություն է արտահայտվում Մեծ Բրիտանիային՝ հավասարակշռված դիրքորոշման համար և վստահություն, որ Լոնդոնը կշարունակի աջակցել տարածաշրջանում խաղաղության գործընթացին և «արդարության վերականգնմանն ուղղված Ադրբեջանի ջանքերին»։

Փաստաթուղթը ստորագրել են Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն և Ադրբեջանի հրեական ու քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նամակ էր հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Նամակին միացել էին նաև ութ այլ եկեղեցական առաջնորդներ, ովքեր վարչապետին կոչ էին արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շինծու մեղադրանքներով բանտարկված հայ գերիներին ազատ արձակելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի