ՄԱԿ-ը դատապարտել է Լուգանսկում և Կուրսկում լրագրողների սպանությունները և վիրավորումները

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ը դեմ է հանդես գալիս լրագրողների սպանություններին և վիրավորումներին և ցանկանում է, որ նման բոլոր դեպքերը հանգամանորեն հետաքննվեն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

«Մենք հանդես ենք գալիս լրագրողների սպանությունների և վիրավորումների դեմ և ցանկանում ենք հանգամանալից հետաքննություն», – ասել է նա՝ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ Կուրսկի մարզում ՏԱՍՍ-ի թղթակից Միխայիլ Սկուրատովի վիրավորումը, ինչպես նաև «Զվեզդա» հեռուստաալիքի նկարահանման խմբի օպերատորի և վարորդի՝ Անդրեյ Պանովի և Ալեքսանդր Սիրկելիի զոհվելը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ)։

Հաղորդվում է, որ Պանովը և Սիրկելին զոհվել են ԼԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով՝ «Իզվեստիա»-ի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակի հետ միասին։ ՏԱՍՍ-ի թղթակից Միխայիլ Սկուրատովը բեկորային վնասվածքներ է ստացել Կուրսկի մարզի Սուջայի շրջանում խմբագրության առաջադրանքը կատարելիս։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունում հայտարարել են, որ ՌԴ-ն Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով ռուսաստանցի լրագրողների վիրավորումների և զոհվելու թեման կբարձրացնի համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի հաջորդ նիստում, որը նվիրված կլինի ուկրաինական թեմատիկային: