Պեսկովը հայտնել է Ռիադում ընթացող ԱՄՆ-ՌԴ բանակցությունների օրակարգը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էր Ռիադում Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններում քննարկվում է Սևծովյան նախաձեռնությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Այսօր օրակարգում է Սևծովյան նախաձեռնությունը և բոլոր ասպեկտները, որոնք կապված են այս նախաձեռնության վերսկսման հետ: Սա նախագահ Թրամփի առաջարկն էր, և նախագահ Պուտինը համաձայնել է դրան: Հենց այս մանդատով է մեր պատվիրակությունը մեկնել Էր Ռիադ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Պեսկովը պարզաբանել է, որ Սևծովյան նախաձեռնության շրջանակում քննարկվում է, առաջին հերթին, «նավագնացության անվտանգությունը»։

«Սակայն, եթե հիշում եք, իր նախկին տեսքով այնտեղ մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորությունների բավականին մեծ մաս կար, որոնք, ի դեպ, անցյալ անգամ չկատարվեցին: Հետևաբար, դա նույնպես կլինի այսօր օրակարգում»,- ասել է նա՝ նշելով, որ «այդ շփումների արդյունքների մասին տեղեկատվությունն անմիջապես կզեկուցվի պետության ղեկավարին»։

Կրեմլի ներկայացուցիչը նաև ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն իրական ընդհանուր ցանկություն և պատրաստակամություն՝ գնալու Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհով։

«Ըստ ամենայնի, խոսքը երկրների ցանկության և պատրաստակամության մասին է՝ գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով, այստեղ իսկապես կա ընդհանուր ըմբռնում։ Ինչ վերաբերում է տեխնիկական հարցերին, ապա գիտեք, որ տեխնիկական հարցերի որոշակի մասի, այսպես ասած, թեմաներից մեկի շուրջ այսօր Էր Ռիադում բանակցություններ են ընթանում մեր և ամերիկյան պատվիրակությունների միջև»,- հայտարարել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե արդեն կան Ուկրաինայի վերաբերյալ գործարքի ուրվագծերը։ Նա նշել է, որ «իհարկե, կան շատ ու շատ տարբեր ասպեկտներ, որոնց վրա պետք է աշխատել»։

Հավելենք՝ Սաուդյան Արաբիայում մեկնարկել են ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները։ Նախօրեին էլ այստեղ տեղի էին ունեցել ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի