Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը կառերեսվի ոստիկանների հետ, որոնք, նրա պնդմամբ, խոշտանգել են իրեն․ քաղաքացիները հավաքվել են ՔԿ-ի դիմաց

Լուրեր

25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արցախցի Տիգրան Ուլուբաբյանն այսօր կառերեսվի ոստիկանների հետ, որոնք, նրա պնդմամբ, Վանաձորի Ոստիկանության բաժնում խոշտանգել են իրեն։

Հիշեցնենք, որ ըստ Տիգրան Ուլուբաբյանի պատմածի՝ Վանաձորում բնակվող իր բարեկամներից մեկի տնից գողություն է կատարվել, ինքը բարեկամուհուն ուղեկցել է Ոստիկանություն, որից հետո իրեն կանչել են վարչություն ու ծեծի միջոցով ստիպել խոստովանել, որ ինքն է կազմակերպել գողությունը։ Ուլուբաբյանը, սակայն, չի խոստովանել և այժմ էլ պնդում է, որ հանցագործության հետ կապ չունի։

Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը բարձրաձայնել է այն մասին, որ ենթադրյալ խոշտանգման դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ին, սակայն քրեական վարույթը նախաձեռնվել է 4 օր անց՝ միայն այն բանից հետո, երբ աղմուկ է բարձրացվել դրա վերաբերյալ։
Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ մի խումբ քաղաքացիներ հավաքվում ենն Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ պահանջելով քրեական հետապնդում հարուցել Ուլուբաբյանին խոշտանգնման ենթարկած ոստիկաններին։