Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Բրազիլիայում իր գործընկեր Մաուրո Վիեյրայի հետ մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, թե պաշտոնական Բաքուն դատապարտում է Արարատ Միրզոյանի հնչեցրած «անհիմն պնդումները»։

«Ցավոք, խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները վերացնելու փոխարեն՝ հայկական կողմը զբաղված է մանիպուլյացիաներով՝ Ադրբեջանին ներկայացնելով որպես խաղաղությամբ չշահագրգռված երկիր»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։

Նշվում է, թե, իբր, «Ադրբեջանը երբեք ագրեսիվ քաղաքականություն չի վարել Հայաստանի նկատմամբ և շահագրգռված չի եղել ստեղծել իրավիճակ, որը տարածաշրջանը կվերածի հակամարտության գոտու»։

«Նույնիսկ Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ Երևանը համաձայնել է խաղաղության համաձայնագրի նախագծի վերջին տարբերակին՝ ճանապարհ բացելով նախագծի շուրջ բանակցությունների ավարտին, ցույց է տալիս, թե ինչպես է այս երկիրը խոչընդոտում գործընթացը՝ վերջին երկուսուկես տարիների ընթացքում անընդունելի առաջարկներ ներկայացնելով։ Հենց ադրբեջանական դիվանագիտությունն ու միջոցները թույլ տվեցին ավարտին հասցնել տեքստի շուրջ բանակցությունները»,- նշում է պաշտոնական Բաքուն։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ «դա ոչ մի կերպ չի նշանակում, որ անտեսելու են Հայաստանի շարունակական պահանջները Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ՝ ամրագրված նրա Սահմանադրությամբ, ինչպես նաև Հայաստանի գործողությունները՝ պաշտպանելու Մինսկի խումբը և ԵԱՀԿ համապատասխան կառույցները, որոնք անցյալ հակամարտության մասունքներ են»։

«Երբ Հայաստանի արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ հայտնում են, որ Ադրբեջանը դրական չի արձագանքել հաղորդակցության և «զենքի վերահսկման մեխանիզմների» վերաբերյալ իրենց առաջարկներին, թվում է, որ հայկական կողմը կա՛մ չի հետևում այս հարցում Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանություններին, կա՛մ տառապում է ուրիշներին ծաղրելու, ուշադրություն գրավելու, շահարկելու ցանկությամբ»,- ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։

Բաքուն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների շինծու գործերով դատավարություններին և նրանց ազատ արձակելու կոչերին՝ նշելով, թե «Ադրբեջանի անօտարելի իրավունքն ու պարտականությունն է հետաքննել և հետապնդել հանցագործությունները Ժնևի կոնվենցիաներին ու միջազգային իրավունքին, ներքին օրենքներին համապատասխան»։

«Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է առկա հումանիտար խնդիրների լուծմամբ, ապա պետք է ապահովի Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ անվտանգ և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը, տեղեկատվություն տրամադրի մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների գտնվելու վայրի մասին և համագործակցի ականների քարտեզների տրամադրման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի