Ծառահատում՝ առանց փորձաքննության. Թումանյան փողոցում թեղիները փոխարինում են հուդայածառերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
05.06.2026 | 00:29
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը
05.06.2026 | 00:22
Էս մարդիկ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա ՌԴ խաղաղապահներին գնահատական չեն տվել․ Փաշինյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Թումանյան փողոցում այսօր վաղ առավոտից կրկին սղոցի ձայն էր լսվում․ քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները զանգվածային ծառահատումներ էին իրականացնում: Պատասխանատու պաշտոնյան՝ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, պնդում է, որ հատվում են ծեր, ոչ կենսունակ, հիվանդ ծառեր։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է հատել 70-80 կենսունակությունը կորցրած ծառ, փոխարենը տնկել ավելի քան 100 տնկի։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը հակադարձում է՝ անգամ եթե ծառերը փչակներ ունեն, դա դեռ հատման ցուցում չէ։

Թումանյան փողոցում թեղիների փոխարեն տնկվում են հուդայածառեր։ Բեգոյանի խոսքով՝ դրանք համապատասխանում են Երևանի կլիմային, մինչդեռ Վարդանյանը հակառակն է պնդում։

Արմեն Բեգոյանի պնդմամբ՝ հուդայածառերը ձեռք են բերվել անցյալ տարի, մեկ հատը՝ շուրջ 80․000 դրամով, սակայն Factor TV-ն գնումների համակարգից տեղեկանում է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը 2025 թվականի փետրվարի 26-ին հուդայածառերի գնման պայմանագիր է կնքել «Գարանտ 24» ընկերության հետ՝ 200 հուդայածառի համար հատկացնելով շուրջ 8 միլիոն դրամ։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2024-ի հունիսին: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն ընկերությունն է, որը ցանկացել էր կազմակերպել Աջափնյակի թաղապետարանի ամանորյա կորպորատիվը՝ մասնակցելով էլեկտրոնային աճուրդին՝ 456 միլիոն դրամի առաջարկով, այն դեպքում, երբ միջոցառման համար նախատեսված բյուջեն ընդամենը 2 միլիոն դրամ էր։

Ըստ պետռեգիստրի տվյալների՝ «Գարանտ 24» ընկերության 100%-ի բաժնետերը և գործադիր մարմնի ղեկավարը Էվելինա Խաչատրյանն է։ Factor TV-ն պարզել է, որ իրականում ընկերությունը դե ֆակտո ղեկավարում է նրա ամուսինը՝ Լևոն Աղաբեկյանը, քանի որ նրա ընկերությունը ներառված է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում։ Մեկ այլ պայմանագրով՝ 2024-ի սկզբին ՀՈԱԿ-ը ևս 200 հուդայածառ է ձեռք բերել՝ շուրջ 5 միլիոն դրամով, մի դեպքում՝ կանադական, մեկ այլ դեպքում՝ եվրոպական հուդայածառեր: Այդ ծառերի մի մասը 2024-ին տնկվել է Թումանյան փողոցում՝ հատված թեղիների փոխարեն։

Անցյալ տարի, սակայն, ծառահատումների գործընթացը ժամանակավոր կանգ առավ, երբ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները հայց ներկայացրին՝ պարտավորեցնելու քաղաքապետարանին ձեռնպահ մնալ առանց համապատասխան ՇՄԱԳ եզրակացության կենսունակությունը կորցրած ծառերի հատման կամ փոխարինման աշխատանքներից։ Դատարանը բավարարել էր հայցի ապահովման միջնորդությունը՝ արգելելով Երևանի քաղաքապետարանին իրականացնել նման գործողություններ՝ մինչև տվյալ գործով վերջնական դատական ակտի առկայությունը։

Մինչ առաջին դատական նիստը և նիստի ժամանակ էլ ավագանու անդամները դատարանին խնդրել են վերաձևակերպել այդ որոշումը, որպեսզի ահազանգերի դեպքում դեֆորմացված, վտանգավոր ծառերի հատումը թույլատրվի։ Սակայն Երևանի քաղաքապետարանը բողոքարկել է դատարանի որոշումը և վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով ծառահատումների արգելքը։

Արմեն Բեգոյանը հայտարարեց, որ ծառերը փոխարինելու համար ՇՄԱԳ եզրակացություն անհրաժեշտ չէ, բավարար է իրենց գիտատեխնիկական խորհրդի որոշումը։ Նա հավելեց, որ համեմատաբար կենսունակ ծառերը չեն հատում։

Չնայած պաշտոնյաների պնդումներին՝ մասնագիտական հանրույթը նշում է, որ հաճախ հատվում են ոչ միայն հիվանդ, այլև առողջ ծառեր, իսկ տնկվող ծառատեսակներից որոշները չեն ապահովում խիտ սաղարթ և երևանյան տապը մեղմելու ֆունկցիա չեն կարող կատարել։

Մամրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան