Կրեմլը՝ Պուտին-Էրդողան հնարավոր շփումների մասին

Լուրեր

07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:36
Սամվել Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այս շաբաթվա գրաֆիկում բարձր մակարդակի շփումներ թուրքական կողմի հետ դեռևս պլանավորված չեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Այս շաբաթ ամենաբարձր մակարդակով ծրագրված շփումներ չկան»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՌԴ նախագահը նախատեսում է զրույց ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հաշվի առնելով թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ թուրք առաջնորդը կարող է այս շաբաթ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել Ուկրաինայի հակամարտությունը։

Հարցին էլ՝ արդյո՞ք Պուտինի այցը Թուրքիա մնում է օրակարգում, Պեսկովը նշել է, որ հրավերն ուժի մեջ է, սակայն ժամկետները դիվանագիտական ​​ուղիներով դեռևս համաձայնեցված չեն։

«Իսկապես, կա գործող հրավեր Ռուսաստանի նախագահին: Միաժամանակ, այցի ժամկետները դեռևս չեն համաձայնեցվել դիվանագիտական ​​ուղիներով»,- ասել է նա։

Անդրադառնալով Ստամբուլում վերջին իրադարձություններին՝ կապված ընդդիմության զանգվածային ցույցերի հետ, և արդյո՞ք դրանք կարող են առիթ դառնալ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցի համար, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Ոչ, դա չի կարող և չի լինի հեռախոսազրույցի առիթ։ Դա Թուրքիայի ինքնիշխան գործն է»։

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է ահաբեկչության, կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանքների հետաքննության շրջանակում։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը առաջիկա նախագահական ընտրություններում։ Նախօրեին Թուրքիայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ էին դուրս եկել բողոքի ակցիաների՝ հաջակցություն Իմամօղլուի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի