Ստամբուլում հազարավար մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 20:54
Հայաստանը 2027-ին կլինի Կաննի կինոփառատոնի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը․ ներկայանալու է 4 նոր ֆիլմով
17.07.2026 | 20:48
Գարեջրի սիրահարները Երևանում են․ մեկնարկել է «Գարեջրի օրեր 2026»-ը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.07.2026 | 20:40
Հիմնանորոգման պատճառով Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհահատվածը ցերեկային ժամերին փակ կլինի
17.07.2026 | 20:31
Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները
17.07.2026 | 20:21
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը
17.07.2026 | 20:09
Խմարան և Սիբիհան՝ Ուկրաինայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատար
17.07.2026 | 20:00
Ընդդիմությունը պարտվեց՝ իր սխալների պատճառով․ մեղքի մեծ բաժինը ընդդիմությանն է՝ չմեղադրենք ժողովրդին, իշխանությանը․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 19:52
ԱԱ-2026-ի հաղթողները կստանան չեմպիոնական մատանիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 19:42
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են թարմ բանջարեղենի, ծաղիկների ու հանքային ջրի արտահանման հնարավորությունը
17.07.2026 | 19:30
ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ
17.07.2026 | 19:23
Հաստատվել է ԵՄ ձկան արտահանողների TRACES համակարգում գրանցման կարգը
17.07.2026 | 19:11
Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը կալանավորվել է․ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանին հետաքննության կոչ է արել
17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և ավելի քան 100 պաշտոնյաների ձերբակալությունից հետո Անկարայից Ստամբուլ ժամանած Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելը երեկ երեկոյան հավաք էր հրավիրել։ Հազարավոր մարդիկ հավաքվել են Սարաչհանե հրապարակում, որտեղ գտնվում է Ստամաբուլի քաղաքապետարանը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հավաքված մարդիկ վանկարկել են «Կառավարություն, հրաժարակա՛ն տուր» կարգախոսը։

«Այս ցուրտ օրը կիլոմետրեր քայլելուց, խոչընդոտներն ու բարիկադները հաղթահարելուց հետո այստեղ եք եկել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ։ Էքրեմ Իմամօղլուն միակը չէ, որը բերման է ենթարկվել։ Սա Ստամբուլի 16 միլիոն բնակիչների կամքն է, որոնք այսօր առավոտյան բերման են ենթարկվել»,- հայտարարել է Էքրեմ Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն։

Նա նաև բոլորին կոչ է արել չհանձնվել։

«Մենք երբեք չենք հանձնվի։ Բոլորիդ խնդրում եմ՝ աջակցեք մեզ այս մեծ դավադիր գործողության մեջ։ Մեր ձայնը պետք է բարձր լսվի։ Բոլորս միասին ենք ընտրելու այս երկրի նախագահին»,- ասել է Դիլեք Իմամօղլուն։

«Իմամօղլուի ձեռքը չկարողացան ծալել, հիմա փորձում են այն կոտրել դատական ​​ճնշմամբ։ Մարտի 19-ի դեպքերը հեղաշրջման փորձ են։ Այն, ինչի ականատեսն ենք, դատական ​​հեղաշրջման միջոցով ժողովրդի կամքը բռնազավթելու փորձ է»,- իր հերթին հայտարարել է CHP-ի ղեկավար Օզգյուր Օզելը։

Նա դատապարտել է Իմամօղլուի դեմ իրականացված գործողությունները՝ հայտարարելով, որ սա հարձակում է Ստամբուլի ժողովրդի կամքի վրա, որը երեք անգամ անընդմեջ քվեարկել է Իմամօղլուի օգտին։

«Այստեղ չկա կոռուպցիա, ոչ մի ահաբեկչական կազմակերպություն։ Ժողովրդի կամքը չճանաչողները փորձում են դատական ​​հեղաշրջումով վերականգնել քվեատուփի մոտ կորցրած իշխանությունը»,- նշել է Օզելը։

CHP-ի առաջնորդն ուղղակիորեն թիրախավորել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ասելով. «Եթե նա վստահ է, թող հայտնվի մեր առջև քվեատուփի մոտ։ Բայց նա փորձում է դավադրություններով փոխել մրցավազքը, քանի որ գիտի, որ պարտվելու է։ Նրանք փորձում են նախագահ Էքրեմին վերացնել դատական ​​իշխանության փայտով, բայց մենք դա թույլ չենք տա»։

Հավաքի մասնակիցները վանկարկել են՝ «Խոսքի ազատություն, գնացեք Թաքսիմ», «Լուծումը փողոցում է, ոչ թե քվեատուփում» կարգախոսներ։ Սակայն Օզելը մարդկանց կոչ է արել կիրակի գնալ քվեարկության։ Խոսքը CHP-ի ներսում կուսակցությունին երկրի նախագահի թեկնածուի ընտրության մասին է։

Հանրահավաքից հետո հարյուրավոր մարդիկ շարժվել են դեպի Վաթան փողոց, որտեղ գտնվող ոստիկանական բաժանմունքում պահվում է Էքրեմ Իմամօղլուն։ Նրա ձերբակալման դեմ բողոքի ակցիաներ ու երթեր են անցկացվել նաև Թուրքիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում և Իզմիրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի