Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը. Միրզոյանը՝ Բրազիլիայի ԱԳ նախարարին

Լուրեր

17.07.2026 | 19:52
ԱԱ-2026-ի հաղթողները կստանան չեմպոնական մատանիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 19:42
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են թարմ բանջարեղենի, ծաղիկների ու հանքային ջրի արտահանման հնարավորությունը
17.07.2026 | 19:30
ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ
17.07.2026 | 19:23
Հաստատվել է ԵՄ ձկան արտահանողների TRACES համակարգում գրանցման կարգը
17.07.2026 | 19:11
Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը կալանավորվել է․ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանին հետաքննության կոչ է արել
17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
Բոլորը

Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Արարատ Միրզոյանը և Մաուրո Վիեյրան հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված բոլոր հարցերն ու նախաձեռնությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման կոնկրետ հնարավորությունների շուրջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, կրթությունը, նորարարությունները, բարձր տեխնոլոգիաներն ու էներգետիկան: Երկուստեք ընդգծվել է ներդրումների և գործարար կապերի խթանման ուղղությամբ լրացուցիչ համատեղ ջանքերի գործադրման հարցում մեծ պատրաստակամությունը: Նախանշվել են առաջիկա անելիքները՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և գործակալությունների մասնակցությամբ:

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադարձ կատարելով տարբեր հարթակներում արդեն, իսկ ձևավորված ակտիվ փոխգործակցության հարցերի:

Տարածաշրջանային թեմաների համատեքստում նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման ՀՀ տեսլականը, այդ նպատակով գործադրված ջանքերը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի մշակման, համաձայնցման ուղղությամբ: Նախարար

Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ տարածաշրջանում կայունության և համապարփակ խաղաղության համար:

Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- ասված է հաղորդագրությունում: