Թրամփը բացահայտել է, որ Պուտինի հետ վերջին շաբաթներին մի քանի անգամ զրուցել է

Լուրեր

19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վերջին շաբաթներին մի քանի անգամ զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա ասել է Washington Examiner-ին տված բացառիկ հարցազրույցում՝ նախօրեին Պուտինի հետ ավելի քան երկու ժամ տևած հեռախոսազրույցից անմիջապես հետո։

«Կարծում եմ՝ մենք կհասնենք գործարքի: Դա լավ սկիզբ է»,- ասել է Թրամփը։

Նա նաև բացահայտել է, որ երեքշաբթի Պուտինի հետ հեռախոսազրույցը երկու առաջնորդների միջև վերջին շաբաթների ընթացքում առաջին զրույցը չէր:

«Դա շատ լավ զանգ էր։ Կարծում եմ՝ սա լավ բանի սկիզբն է: Սկիզբն իրականում տեղի է ունեցել երեք-չորս շաբաթ առաջ։ Գիտեք՝ ես բազմիցս խոսել եմ Պուտինի հետ, ամեն ինչ այդ զանգով չի սկսվել։ Մենք այլ խոսակցություններ էլ ենք ունեցել»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Հարցին՝ արդյո՞ք այս խոսակցությունների մասին հրապարակային հաղորդվել է, Թրամփը պատասխանել է. «Ոչ, բայց դա դրական դինամիկայի շարունակությունն է։ Եթե ​​դրական չլիներ, ես ձեզ կասեի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի