Զաքար Դեմիրճյանի «Օձի ապուրը» ֆիլմն ընդգրկվել է Անսիի փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում

Լուրեր

20.02.2026 | 17:40
Հրահանգ, դատական ակտ կայացնելով պայմանավորված որևէ զանգ չեմ ստացել. դատավոր Սարգիս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:30
Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը չհերքեց, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ընկերն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:21
Սարոյանին հոգևոր ծառայության վերականգնած Էդգար Հովհաննիսյանը մաքուր է իր խղճի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:15
Հովհաննես Համբարձումյան․ Կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:07
Ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները
20.02.2026 | 16:46
ՀՀ փոխվարչապետն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 
20.02.2026 | 16:46
Լարված իրավիճակ թիվ 143 մանկապարտեզում. սաների ծնողների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:35
Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցիների ծեծի միջադեպը
20.02.2026 | 16:33
Դատավորները դռնփակ ժողով են անում․ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:25
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը
20.02.2026 | 16:13
Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան
20.02.2026 | 16:02
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին
20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
Բոլորը

Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի «Օձի ապուրը» դեբյուտային կինոնկարը ներառվել է Անսիի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում (Festival international du film d’animation d’Annecy)․  հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

Ֆիլմը ռազմաճակատ մեկնող զինվորի մեկ օրվա պատմությունն է, որի համար ճանապարհին պատահած դիպվածները երանելի իրականության պատկերացման հիմք են դառնում։ Ռումբի պայթյունից երևակայականն ու վերհուշերը միախառնվում և ցնորքի են վերածվում։

Պրոդյուսեր՝ Րաֆֆի Մովսիսյան, կոմպոզիտոր՝ Էմիլ Աբրամյան, նկարիչներ՝ Դանիել Գրիգորյան, Վերոնիկա Ստեփանյան, գծային պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան:

Ֆիլմը ստեղծվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։