Պուտինը պահանջում է դադարեցնել հրադադարի ընթացքում Ուկրաինային զենքի բոլոր մատակարարումները․ դա հրադադարին համաձայնելու Մոսկվայի պայմանն է

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջում է դադարեցնել զենքի բոլոր մատակարարումները Ուկրաինային՝ ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա զինադադարի համար։ Սա հրադադարը ստորագրելու՝ Մոսկվայի պայմանն է, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյային և Պուտինի դիրքորոշմանը ծանոթ երեք ռուսական աղբյուրների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Առավելագույն նպատակը Կիևին սպառազինության բոլոր մատակարարումները դադարեցնելն է, նվազագույն պահանջը՝ դադարեցնել ամերիկյան ռազմական օգնությունը, Մոսկվայում իր զրուցակիցներին է վկայակոչում գործակալությունը։

Ո՛չ Կրեմլը, ո՛չ Սպիտակ տունը Bloomberg-ին չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ այսօր սպասվում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը։

Ավելի վաղ Կիևը համաձայնել էր 30-օրյա հրադադարին: Պուտինն իր հերթին ասել էր, որ ՌԴ-ն համաձայն է հրադադարին, սակայն կան նրբություններ։

Եվրոպան չափազանց դժկամությամբ է դիտարկում Կիևին մատակարարումները դադարեցնելու գաղափարը՝ վախենալով, որ Մոսկվան, իր հերթին, կօգտագործի դադարը՝ ռազմաճակատում ուժերը վերադասավորելու և ռեսուրսները համալրելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի