Ռուսաստանը համաձայն է հրադադարի ԱՄՆ-ի առաջարկին, սակայն նրբություններ կան․ Պուտին

Լուրեր

08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի «երկարաժամկետ խաղաղության»։ Այս մասին նա հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Meduza-ն։

«Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին։ Մենք ելնում ենք նրանից, որ դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության ու վերացնի ճգնաժամի առաջնային պատճառները»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։

Նա ասել է, որ ուկրաինական կողմի համար լավ կլիներ հասնել 30-օրյա հրադադարի։

«Մենք նույնպես կողմ ենք հրադադարին, բայց նրբություններ կան։ Ի՞նչ ենք անելու Կուրսկի շրջանում [Ուկրաինայի Զինված ուժերի] մտած տարածքի հետ։ Եթե 30 օրով դադարեցնենք ռազմական գործողությունները, դա ի՞նչ է նշանակում, որ այնտեղ գտնվող բոլորը [ուկրաինացի զինվորները] կհեռանան առանց կռվի՞։ Պե՞տք է բաց թողնենք նրանց այնտեղից այն բանից հետո, երբ նրանք բազմաթիվ հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության դեմ։ Թե՞ Ուկրաինայի ղեկավարությունը նրանց հրաման կտա վայր դնել զենքերը և պարզապես հանձնվել գերի։ Ինչպե՞ս կլինի: Պարզ չէ»,- ասել է Պուտինը։

Նա նաև խոսել է շփման գծի ամբողջ երկայնքով մնացած հարցերի մասին։

«Դա գրեթե երկու հազար կիլոմետր է, իսկ այնտեղ ռուսական զորքերը հարձակվում են գրեթե բոլոր հատվածներում։ Ինչպե՞ս է օգտագործվելու այս 30 օրը: Նրա համար, որ հարկադիր մոբիլիզացիան շարունակվի՞ Ուկրաինայում։ Նրա համար, որ զե՞նք մատակարարեն։ Նրա համար, որ մոբիլիզացված ստորաբաժանումները վերապատրաստո՞ւմ անցնեն, թե՞որևէ նման բան չի արվելու։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են լուծվելու վերահսկողության ու ստուգման հարցերը։ Ինչպե՞ս մեզ կերաշխավորեն, որ նման բան չի լինի։ Ո՞վ է հրաման տալու դադարեցնել ռազմական գործողությունները: Եվ ո՞րն է դրանց գինը։ Գրեթե երկու հազար կիլոմետր շփման գիծ։ Ո՞վ է որոշելու, թե ով և որտեղ է խախտել հրադադարի հնարավոր պայմանավորվածությունը»,-հայտարարել է ՌԴ նախագահը։

Այդ բոլոր հարցերը, ըստ նրա, պահանջում են քննարկում, այդ թվում, հնարավոր է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Գաղափարն ինքնին ճիշտ է, և մենք, իհարկե, աջակցում ենք դրան, բայց կան հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք»,- հավելել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պայմանավորվելու է պատերազմի դադարեցման մասին՝ «ելնելով այն բանից, թե ինչպես կզարգանա գետնի վրա իրավիճակը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի