«Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»․ «Սրբազան պայքար»-ի ակցիան՝ Հյուսիսային պողոտայում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սրբազան պայքար» շարժման երիտասարդների նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Հյուսիսային պողոտայում։ «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» կարգախոսով ակցիան նպատակ ունի անվստահություն հայտնել գործող իշխանություններին։ Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում մոտենալ Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում տեղադրված քվեատուփին և քվեարկել, որ չեն վստահում Նիկոլ Փաշինյանին։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հրաժարվեց հրապարակային ասել, թե որ եղանակով են հասնելու իշխանափոխության։ «Օրակարգ ունենք, գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկվում ու քննարկվել է։ Հատկապես վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ ապատիայի մեջ գտնվող ժողովուրդ չկա, կան մարդիկ, որ հուսախաբված են, ելքեր չեն գտնում, կան մարդիկ, որոնց ակնկալիքները շատ մեծ էին, բայց տեղի չեն ունեցել և կան մարդիկ, որ համառ պայքարի մեջ են։ Ընտրությունների գնալու կամ գնալու հարց չկա, մեր մտքով չի անցնում դա, մինչև 2026 թվականը պլաններ անելու խնդիր չկա»,- ասաց Գալստանյանը։

Հարցին՝ արդյոք առաջնորդի փոփոխության հարց քննարկվել է, Բագրատ սրբազանը պատասխանեց․

«Առաջնորդ չեն ընտրում կամ նշանակում, ո՞վ է ինձ նշանակել կամ ընտրել՝ ոչ ոք։ Փողոցային պայքարը, ազգային ազատագրական պայքարը բոլորովին այլ տրամաբանություն ունի։ Երկրորդ՝ պատասխանատվության խնդիր է․ ովքեր պատասխանատվության զգացում ունեն, նրանք էլ թող առաջնորդեն»,- ասաց Բագրատ սրբազանը՝ ընդգծելով, որ ովքեր կհավատան իրենց գործողություններին, կհամախմբվեն և մաս կկազմեն։

«Ես իշխանափոխությունը չեն տեսնում ընտրությունների միջոցով, մնացած բոլոր տեսակի իշխանափոխության եղանակներն ընդունելի և անհրաժեշտ են։ Մենք էլ ժամանակ չունենք, վաղուց սպառվել է։ Ապիկար իշխանություններն ամեն ինչ անում են ՀՀ-ն վերջնականապես կործանելու համար․ ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ ու ամենայն վստահությամբ։ Ես չեմ կարծում, որ կգտնվի մի հայ, որ այս ծնկաչոք վիճակում համարի, որ այս ամենը խաղաղություն է, խաղաղություն չկա ու չի լինի մինչև Արցախը չվերադառնա Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքարի» աջակից Արթուր Միքայելյանը։