Թուրքիան պատրաստվում է ընդլայնել ռազմական ներկայությունը Սիրիայում

Լուրեր

17.07.2026 | 20:21
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը
17.07.2026 | 20:09
Խմարան և Սիբիհան՝ Ուկրաինայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատար
17.07.2026 | 20:00
Ընդդիմությունը պարտվեց՝ իր սխալների պատճառով․ մեղքի մեծ բաժինը ընդդիմությանն է՝ չմեղադրենք ժողովրդին, իշխանությանը․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 19:52
ԱԱ-2026-ի հաղթողները կստանան չեմպիոնական մատանիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 19:42
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են թարմ բանջարեղենի, ծաղիկների ու հանքային ջրի արտահանման հնարավորությունը
17.07.2026 | 19:30
ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ
17.07.2026 | 19:23
Հաստատվել է ԵՄ ձկան արտահանողների TRACES համակարգում գրանցման կարգը
17.07.2026 | 19:11
Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը կալանավորվել է․ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանին հետաքննության կոչ է արել
17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
Բոլորը

Թուրքիան պատրաստվում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ այդ երկրի կառավարության և քրդական YPG-ի միջև անվտանգության համաձայնագրից հետո։ Այս մասին գրում է Turkiye today-ը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության աղբյուրներին։

Միաժամանակ, ըստ տեղեկությունների, ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերում տարածաշրջանից՝ Թուրքիայի ճնշման ներքո:

TGRT Haber-ի Անկարայի բյուրոյի ղեկավար Ֆաթիհ Աթիքը հայտնել է, որ թուրքական ուժերն ավելի մեծ դեր են ստանձնելու Սիրիայում Թուրքիայի և Սիրիայի միջև վերջին դիվանագիտական ​​շփումներից հետո։

«Ես խոսել եմ անվտանգության մի քանի աղբյուրների հետ։ Թուրքիայի վերջին դիվանագիտական ​​այցը վճռորոշ էր, համաձայնագրի շուրջ քննարկումները սեղանին էին։ Թուրքիան իր մտահոգությունն է հայտնել SDF-ի հետ գործարքի վերաբերյալ։ Առաջ շարժվելով՝ Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական հարաբերությունները կաճեն»,- հայտարարել է Աթիքը։

Նա նաև նշել է, որ Թուրքիան ներկայում վերահսկում է զգալի տարածքներ Սիրիայի հյուսիսում, և որ քննարկվում են ռազմաբազաների պլանները։

«Սկզբում նշվում էր երեք ռազմակայան, սակայն դրանց թիվը կարող է փոխվել։ Դրանք կարող են ստեղծվել Հալեպում կամ ավելի հարավ: Ավելի շատ թուրքական զորքեր կակտիվանան Սիրիայում»,- ասել է նա։

Սիրիայի ղեկավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ SDF-ի ուժերը կինտեգրվեն սիրիական բանակին:

Ըստ Աթիկի՝ ԱՄՆ-ը դուրս է գալիս տարածաշրջանից՝ Թուրքիայի աճող ազդեցության և դիվանագիտական ​​ճնշման պատճառով։

«ԱՄՆ-ը լքում է տարածաշրջանը Թուրքիայի ճնշման պատճառով։ Թուրքական ուժերը Սիրիայում ավելի շատ պատասխանատվություն կստանձնեն»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը վճռորոշ դեր է խաղացել SDF-ի հետ համաձայնագրի ստորագրման հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի