Կրեմլը հաստատում է՝ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի կունենա մարտի 18-ին

Լուրեր

17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ երեքշաբթի։ Այս մասին  հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Այո, այդպես է։ Երեքշաբթի պատրաստվում է նման խոսակցություն»,- ասել է Պեսկովը։

Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել ԱՄՆ նախագահի խոսքերը Պուտինի հետ տարածքների և ատոմակայանների վերահսկողության հարցը քննարկելու և զրույցի նոր տարրեր բացահայտելու պլանների մասին, Պեսկովը պատասխանել է. «Մենք դա երբեք չենք անում, երբեք իրադարձություններից առաջ չենք ընկնում։ Խոսակցությունն իսկապես պատրաստվում է, բայց, մեր ընկալմամբ, երկու նախագահների զրույցը ենթակա չէ որևէ քննարկման։ Այնպես որ՝ մենք դա չենք անի»:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ծրագրում է երեքշաբթի խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը Մոսկվայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև դրական բանակցություններից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի