Թրամփը հայտնել է, որ երեքշաբթի Պուտինի հետ քննարկելու է ուկրաինական պատերազմի ավարտը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է երեքշաբթի օրը խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը Մոսկվայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև դրական բանակցություններից հետո, գրում է Reuters-ը։

«Ես երեքշաբթի կխոսեմ նախագահ Պուտինի հետ։ Շատ աշխատանք  է կատարվել հանգստյան օրերին», – ասել է  Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում Ֆլորիդայից Վաշինգտոնի շրջան վերադառնալու ժամանակ ու հավելել ․

«Մենք ուզում ենք տեսնել, թե արդյոք կարող ենք վերջ տալ պատերազմին։ Միգուցե, մենք կարող ենք, գուցե, չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք»։

ԱՄՆ նախագահը փորձում է ստանալ Պուտինի համաձայնությունը 30-օրյա հրադադարի առաջարկին, որն Ուկրաինան ընդունել է անցած շաբաթ։

Հարցին, թե ինչ զիջումներ են քննարկվում հրադադարի շուրջ բանակցություններում, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Մենք խոսելու ենք հողի մասին, մենք խոսելու ենք էլեկտրակայանների մասին։ Կարծում եմ, որ մենք շատ բան արդեն քննարկել ենք երկու կողմերի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ: Մենք արդեն խոսում ենք դրա մասին, որոշակի ակտիվների բաժանման մասին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի