«Արմավիր» ՔԿՀ-ի 5 դատապարտյալ և կալանավոր ժամանակավոր է դադարեցրել հացադուլը. նրանց է հանդիպել դատախազը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Մարտի 13-ից անժամկետ հացադուլ հայտարարած 5 կալանավոր և դատապարտյալ ժամանակավորապես դադարեցրել են հացադուլը։ Տեղեկությունը FactorTV-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության հասարակայնության և լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը։

FactorTV-ն երեկ մանրամասն անդրադարձել էր «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձանց պահանջին, ինչից հետո նրանց էր այցելել կալանավոր Հարություն Մուրադյանի գործը հսկող դատախազը։ FactorTV-ի տեղեկություններով դատախազը համոզել էր հացադուլավորներին դադարեցնել հացադուլը գոնե մինչև երկուշաբթի՝ Մուրադյանի գործով դատական նիստի օրը։ Ըստ ամենայնի, այդ նիստը կալանավորի համար վերջինն է լինելու, երկուշաբթի օրն այդ գործով կհայտարարվի վաղեմության ժամկետի ավարտ և Մուրադյանը կդառնա դատապարտյալ (Հարություն Մուրադյանը նախորդ երկու քրեական գործերով ունի ուժի մեջ մտած դատավճիռներ)։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատախազը Մուրադյանին մի քանի տարբերակ է առաջարկել, սակայն այս պահին FactorTV-ն նպատակահարմար չի գտնում այն հանրայնացնել։

«Հարություն Մուրադյանը և մյուսները հացադուլը դադարեցրել են ժամանակավոր, երկուշաբթի օրը պարզ կդառնա՝ կրկին կդիմեն նման ծայրահեղ քայլի՞, թե՞, ի վերջո, որևէ լուծում կգտնվի կալանավորի համար»,- նշեց FactorTV-ի աղբյուրը։

Հիշեցնենք՝ Հարություն Մուրադյանը կալանավորվել է 2019 թվականի նոյեմբերին։ 3 տարբեր հանցագործությունների համար կալանավորը տարբեր պատժաչափեր է կրել, որից վերջինը նախատեսում էր ազատ արձակում 2024 թվականի նոյեմբերին՝ 5 տարին լրանալուց հետո։ Սակայն, Մուրադյանը դեռևս հունվարին FactorTV-ի հետ զրույցում պատմել էր, որ դատավոր Վարդան Գրիգորյանը 2020 թվականի մայիսի հաստատականն ուղարկել է 2022 թվականին, ինչի պատճառով ստիպված է ևս 2 տարի մնալ անազատության մեջ։

Դատավոր Գրիգորյանը FactorTV-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ ինքը հաստատականը ժամանակին է ուղարկել՝ 2020 թվականին, սակայն 2022-ին ՔԿՀ-ից իրեն տեղեկացրել են, որ հաստատական չեն ստացել։ Ինքը նորից է ուղարկել, այնուամենայնիվ այդ ընթացքում Հարություն Մուրադյանը ևս մեկ անգամ է դատապարտվել, սակայն արդեն սխալ ամսաթվով հաստատականի պատճառով, դատավճռում Մուրադյանի կալանքի տակ գտնվելու ժամկետի հաշվարկը սկսվել է 2022 թվականից։

 

Ռոզա Վարդանյան