«Արմավիր» ՔԿՀ-ի 5 դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել. դատավորի սխալի պատճառով պատժաչափն ավելացվել է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 5 դատապարտյալներ երեկվանից անժամկետ հացադուլ են հայտարարել։ Նրանցից չորսն աջակցություն են հայտնում հացադուլի մեջ գտնվող 5-րդ կալանավորին՝ Հարություն Մուրադյանին, որը դեռևս 2024 թվականի նոյեմբերի վերջից պետք է ազատության մեջ լիներ։

Factor TV-ի հետ զրույցում Քրեակատարողական ծառայությունից հաստատեցին հացադուլավորների պահանջը։

«Երեկվանից հացադուլի մեջ գտնվող անձինք, հանուն օրինական դատավճռի, աջակցություն են հայտնում կալանավոր Հարություն Մուրադյանին»,- նշեց ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Դեռևս հունվարին Factor TV-ն մանրամասն անդրադարձել էր Հարություն Մուրադյանի գործին։ Կալանավորը երկրորդ անգամ է դիմում ծայրահեղ քայլ հացադուլի, առաջին անգամ տարեսկզբին Մուրադյանը նախ ինքնավնասման, ապա հացադուլի միջոցով փորձել էր ուշադրություն հրավիրել իր գործին։

Կալանավորի պատմելով՝ 2024-ի նոյեմբերի վերջին ինքն արդեն ազատության մեջ պետք է լիներ, բայց դատավորի սխալի պատճառով ստիպված կալանավայրում պետք է  անցկացնի ևս երկու տարի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։ Ասում է՝ պատճառը դատարանի միտումնավոր սխալն է կամ անփութությունը։ 

Հափշտակության հոդվածով դեռևս 2019 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Մուրադյանին այլ հանցանք կատարելու համար էլ է մեղադրանք առաջադրվել, բայց համակցված պատժաչափ նշանակելու ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետի մասին հաստատականն ուշ են ուղարկել ՔԿՀ։ 

Հարություն Մուրադյանը երեք տարբեր գործերով եղել է ամբաստանյալի աթոռին։ Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի՝ առաջին դատական ակտը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը՝ 2019 թվականի հունիսին՝ Մուրադյանին դատապարտելով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերադաս ատյաններն անփոփոխ են թողել դատավճիռը, և այն ուժի մեջ է մտնել 2020 թվականի մայիսի 5-ին։ Սակայն այդ դատավճիռն ի կատար ածելու հաստատականը, որն ուղարկվում է դատարանի կողմից ՔԿՀ, գրեթե 3 տարի չի ստացվել և, Մուրադյանի խոսքով, տեղ է հասել միայն իր դիմումից հետո, այն էլ՝ կալանքի տակ լինելու հաշվակցումը նշվել է ոչ թե 2020 թվականը, այլ հաստատականը տրամադրելու ամսաթիվը՝ 2022 թվականի մայիսը։ 

2020 թվականից կալանավորված Հարություն Մուրադյանը երկրորդ հանցանքի համար 2022 դեկտեմբերին դատապարտվում է ևս 2 տարվա ազատազրկման։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը, գումարելով նախորդ պատժաչափին, վերջնական պատիժ է նշանակում 4 տարի ազատազրկումը՝ կալանքի հաշվակցումը սկսելով ոչ թե 2020, այլ 2022 թվականից։ Ստացվում է՝ դատարանի անփութության պատճառով կալանավորը դեռևս անազատության մեջ պետք է անցկացնի։

Ուշագրավ է, որ հունվարի վերջին՝ Factor TV-ի ահազանգից հետո, դատավոր Վարդան Գրիգորյանը թեև նշում էր, որ ինքը ժամանակին է կատարողականն ուղարկել ՔԿՀ, այնուամենայնիվ, մեր հարցին ի պատասխան խոստացել էր՝ դատավոր Շահբազյանի հետ կփորձեն վրիպակն ուղղել։ Սակայն, փաստացի, մեկուկես ամիս անց գործով որևէ տեղաշարժ չի եղել, Մուրադյանը շարունակել է անազատության մեջ մնալ, ուստի նա անժամկետ հացադուլ է հայտարարել, ինչին միացել են ևս չորս կալանավորներ և դատապարտյալներ։ 

Խնդրի հետ կապված Factor TV-ն հարցումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն և Դատական դեպարտամենտ, պատասխան ստանալու դեպքում կհրապարակենք այն։

Ռոզա Վարդանյան