Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին. Կրեմլ

Լուրեր

15.05.2026 | 10:06
Ադրբեջանով այսօր հացակատիկ կուղարկվի Հայաստան
15.05.2026 | 09:58
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
15.05.2026 | 09:44
Ոստիկանները կասեցրել են ասիական հանցավոր խմբի գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այսօր կայացած հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Ըստ ռուսական կողմի՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտի և այդ կարևոր փաստաթուղթը ստորագրելու՝ Երևանի պատրաստակամության մասին։

Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման։ Այդ նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի ցանկացած հնարավոր օգնության վրա։

Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցերի։

Նիկոլ Փաշինյանը՝ 2023-ի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվող տոնակատարությունների ժամանակ

Ըստ ռուսական կողմի՝ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և լրատվության վարչությունից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելու պայմանավորվածության մասին տեղեկությունը։ Տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը նշեց, որ այս պահին նման տեղեկություն չունի։

Էմմա Չոբանյան