ՌԴ-ն հայտնել է ԱՄՆ-ին, որ չի ուզում Քելլոգին տեսնել ուկրաինական պատերազմի բանակցություններում․ Կրեմլը հերքում է

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը բացառվել է ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններից այն բանից հետո, երբ Կրեմլը հայտարարել է, որ չի ցանկանում նրան այնտեղ տեսնել։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին և ռուս պաշտոնյայի։

Նշվում է, որ պաշտոնաթող գեներալը «կասկածելիորեն բացակայել է» Սաուդյան Արաբիայի գագաթնաժողովներից՝ թե՛ փետրվարին ռուս բանակցողների, թե՛ այս շաբաթ՝ ուկրաինացի բանակցողների հետ։ Ռուսական աղբյուրը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քելլոգին չափազանց ուկրաինամետ է համարել։

«Քելլոգը նախկին ամերիկացի գեներալ է, որը չափազանց մոտ է Ուկրաինային։ Նա մեր մարդը չէ, այն տրամաչափի չէ, որը մենք փնտրում ենք»,- ասել է ռուս պաշտոնյան՝ անանունության պայմանով:

Թրամփի վարչակազմի պաշտոնյան հաստատել է, որ Ռուսաստանը չի ցանկանում Քելլոգը ներգրավված տեսնել բանակցություններում։ Նա չգիտի, թե երբ է այս մասին տեղեկացվել Սպիտակ տանը։ Քելլոգի գրասենյակը չի պատասխանել մեկնաբանության հարցումներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Politico-ն էր հայտնել է, որ Քելլոգը դուրս է մղվել բանակցություններից։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, հերքել է այս տեղեկությունները։

«Չեմ կարող հաստատել, հավանաբար, անհեթեթ կլինի մտածել, որ ռուսական կողմը կարող է միջամտել ամերիկյան ներքին գործերին։ Մենք որևէ մտադրություն չունենք։ Իսկ մենք ասում ենք, որ ցանկացած հարաբերություն պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի վրա։ Եվ փոխադարձ հարգանքից ելնելով, իհարկե, մենք չենք խառնվի ամերիկացիների ներքին գործերին։ Իրենց որոշումն է՝ ում նշանակել, ում չնշանակել։ Հետևաբար՝ ո՛չ, ես դա ընդհանրապես չեմ կարող հաստատել»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի