Ուկրաինայի և ՌԴ-ի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը դուրս է մղվել բանակցություններից․ Politico

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնաթող գեներալ Քեյթ Քելլոգգին նշանակեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների գծով իր հատուկ բանագնաց, Կիևում և եվրոպական այլ մայրաքաղաքներում թեթևության բարձր շունչ լսվեց: Սակայն հիմա Politico-ն, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին, գրում է, որ Քելլոգը հիմնականում դուրս է մնացել բանակցություններից, իսկ մյուսները, այդ թվում՝ Թրամփի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը  և Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, ուկրաինացիների և ռուսների հետ բանակցությունների կենտրոնում են:

Սաուդյան Արաբիայում ամերիկացիների և ուկրաինացիների միջև ընթացող բանակցությունները դրա օրինակն են։

Ինչո՞ւ Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ ներկայացուցիչը չի մասնակցում Ուկրաինայի հետ բանակցություններին: Նրա բացակայությունն ընդգծում է, թե ինչպես է նա դուրս մնացել։ Այս մասին ասել են Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաները, ինչպես նաև արտաքին քաղաքականության մի շարք հանրապետական ​​փորձագետների, որոնք ոչ պաշտոնապես խորհուրդ են տալիս նախագահի թիմին:

«Քելլոգի դերը խիստ կասկածելի է։ Անհասկանալի է, թե ինչու նախագահը վերջնական որոշում չի կայացնի այս հարցում։ Չափազանց շատ առաջնորդներ, գումարած Ուիթկոֆը, փորձում են հերոսի դեր խաղալ՝ ավարտելով պատերազմը: Քելլոգը թուլանում է՝ ավելացնելով այն շփոթությունը, թե ով ինչ է անում»,- ասել է Թրամփի վարչակազմի պաշտոնյան։

Սակայն այլ պաշտոնյաներ դա վիճարկում են:

«Նախագահ Թրամփն օգտագործել է վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների տաղանդները՝ օգնելու Ուկրաինայում պատերազմը խաղաղ հանգուցալուծման բերելու համար: Գեներալ Քելլոգը մնում է թիմի արժեքավոր մաս, հատկապես, քանի որ դա վերաբերում է մեր եվրոպացի դաշնակիցների հետ բանակցություններին»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջեյմս Հյուիթը:

Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին էլ հավելել է. «Այս պատերազմին վերջ տալու՝ նախագահի հստակ հրահանգների կատարումը գեներալ Քելլոգի միակ մտահոգությունն է»։

Քելլոգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նա «հաճախ անմիջականորեն շփվում է նախագահի հետ», որի համար նա սկսել է աշխատել 2015 թվականին։

Բացի այդ, ինչպես նշում է աղբյուրը, Թրամփի վարչակազմում հենց Քելլոգն ունի լավագույն հարաբերությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Աղբյուրը հերքել է, որ Քելլոգին  դուրս են մղում բանակցային գործընթացից և ենթադրել, որ դա «ներքին պայքար է Վաշինգտոնում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի