Բաքուն պայմանագրի ստորագրման համար շարունակում է պահանջել ՀՀ Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

«Մենք գոհունակությամբ նշում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։  Բաքուն ներկայացրել է խաղաղության պայմանագրի կնքման իր պայմանները։

«Միևնույն ժամանակ, մենք ևս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա, որ բանակցությունների տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք հնացած և անգործունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հարակից կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարությունում։

Միաժամանակ, Բաքուն նշում է, թե պատրաստ է շարունակել երկխոսությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող այս և այլ հարցերի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի