Ռուսական կողմը պնդում է՝ ռուս զինվորները Կուրսկում մտել են Սուջա քաղաքի կենտրոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական կողմը պնդում է, որ ռուս զինվորականները մտել են Կուրսկի շրջանի Սուջա քաղաքի կենտրոն։ Տեղից կադրեր է հրապարակել ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը, փոխանցում է Meduza-ն։

Ավելի վաղ նման կադրեր էին հրապարակել ռուս ռազմական լրագրողները։ Եվգենի Պոդդուբնին գրել է, որ քաղաքի կենտրոնում դրոշները բարձրացրել են 11-րդ բրիգադի դեսանտայինները և 2-րդ բրիգադի հատուկ ջոկատայինները։ Միևնույն ժամանակ, ըստ Պոդդուբնիի, դրոշի տեղադրման պահին Ուկրաինայի զինված ուժերի «դիմադրությունը» շարունակվել է։

«Агентство»-էլ նշում է,  որ կադրերում հրապարակի վրա սալիկների նախշը համընկնում է Սուջայի քաղաքային վարչության շենքի մոտ գտնվող Սովետսկայա հրապարակի տեսարանին։ Այնուամենայնիվ, անհնար է ճշգրիտ որոշել, թե երբ են արվել կադրերը։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտնում է, որ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները Ռուսաստանի վերահսկողության տակ են վերադարձրել Կուրսկի շրջանի Կազաչյա Լոկնյա, 1-ին Կնյաժիյ, 2-րդ Կնյաժիյ, Զամոստյե և Միռնի բնակավայրերը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Տարբեր աղբյուրներից նաև տեղեկություններ են տարածվում, որ ուկրաինացի զինվորականներն աստիճանաբար հեռանում են Կուրսկի շրջանից։

Կուրսկի շրջանում ռուսական բանակի հարձակման մասին հաղորդումները սկսեցին հայտնվել անցյալ շաբաթվա վերջին։ Նախօրեին էլ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Կուրսկի շրջանի 12 բնակավայր վերահսկողության տակ վերցնելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի