«Հըմի ո՛չ կթողնեն կովերը ծախենք, ո՛չ էլ իրենք կուգան կտանեն». Կրասարի անասնատերերն անորոշության մեջ են

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Կրասար բնակավայրում, որտեղ  270 գլուխ կով բրուցելոզով է վարակված, անորոշ վիճակ է։ Ֆերմերները Factor.am-ի հետ զրույցում ասում են՝ չգիտեն անասուններին հարկադիր մորթի ենթարկեն, թե՝ ոչ։

Համայնքում արձանագրված բրուցելոզի դեպքերի հետ կապված էկոնոմիկայի նախարարությունում  աշխատանքային խումբ է ձևավորվել։ Ֆերմեր Բաբկեն Սահակյանը տեղեկացրեց, որ նախարարության ներկայացուցիչներն արդեն երկու անգամ եկել են գյուղ, զրուցել իրենց հետ, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել։

«Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաններն ասեցին՝  եթե կովը կշռեն, օրինակ, 400 կիլո կազմի, 200 կիլոն կհաշվեն միս,  որի կիլոգրամը 1000 դրամով կփոխհատուցեն։ Մյուս տարբերակն էլ այն է, թե ինչ  գին կառաջարկի    «կանսերվի զավոդը»։ Այդ «զավոդները» մի կիլո միսը հազար հարյուր դրամով կընդունեն»,- ասաց ֆերմերը։

Բաբկեն Սահակյանի խոսքով, երբ երկրորդ անգամ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյանները գյուղ են այցելել, փոխհատուցման գինը նվազեցրել են՝ 1000 դրամի փոխարեն առաջարկելով 700։

«Ժողովուրդը չհամաձայնեց, իրենք էլ  թողին գնացին։ Հըմի ո՛չ կթողնեն մեր կովերը ծախենք, ո՛չ էլ իրենք կուգան կտանեն։ Կովը հիվանդացել է, չի կարա կեր ուդե, կուզե սատկե։ Կովը սատկիգը, ո՛չ կարաս ղասաբ կանչես, բռնեն տուգանեն գը  հա՛մ քեզի, հա՛մ էլ ղասաբից միսը կվերցնեն։ Թողել էն ըսպես անտեր վիճակ, գնացել են»,- փոխանցեց նա։

Ֆերմերը նաև նշեց, որ բրուցելոզով վարակված խոշոր եղջերավոր անասունների տերերը համաձայն են, որ պետությունը մեկ կիոլգրամ մսի դիմաց 1000 դրամ փոխհատուցում տա։ Պաշտոնյաններն էլ խոստացել են առաջարկը քննարկել և մի քանի օրից պատասխանել։

«Հեչ բան էլ չեն ուզենա էնեն, կուգան ժողովրդին կվախեցնեն, կգնան։ Իմ գոմի մեջը 50 գլուխ կովից 37-ին բրուցելոզ են հանել։ Չեկան տարան, մնացած անասուններն էլ կվարակվեն»,- մտահոգվեց Կրասարի բնակիչը։

Բրուցելոզով են վարակված նաև ֆերմեր Կորյուն Հովհաննիսյանի 33 գլուխ հոլշտեյն տեսակի կովերը։ Ազնվացեղ կովերին արտերկրից Կրասար ներկրելու համար Կորյուն Հովհաննիսյանը վարկեր է վերցրել։ Ասում է՝  հիմա հայտնվել է անելանելի վիճակում։

«Ինձ ասել են, որ իմ հարցն այլ ձևով պետք է լուծվի, քանի որ վարկերով եմ անասունները գնել։ Այսօրվա դրությամբ, բայց ոչ մի բան պարզ չէ։ Ոչ մի կոնկրետ բան չկա, ասում են՝ կքննարկենք կպատասխանենք»,- հավելեց անասնատերը։

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ Կրասարում շուրջ 270 գլուխ կով վարակված է բրուցելոզով։ 

Մանյա Պողոսյան