Հարավային Կորեայում վարժանքի ժամանակ կործանիչը պատահմամբ ռումբ է նետել քաղաքի վրա․ վիրավորվել է առնվազն 15 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

Հարավային Կորեայում առնվազն 15 մարդ է վիրավորվել այն բանից հետո, երբ կործանիչը զորավարժության ժամանակ պատահաբար ութ ռումբ է նետել քաղաքացիական տարածքի վրա, հայտնել են Հարավային Կորեայի օդուժի և հրշեջ ծառայության պաշտոնյաները, գրում է NBC News-ը։

Հարավային Կորեայի ռազմական պաշտոնյաները հայտարարել են, որ Պոչեոն քաղաքում, որը մոտ 140,000 բնակչություն ունի և մոտ է Հյուսիսային Կորեայի հետ խիստ ամրացված սահմանին, նախապատրաստվել են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ամենամյա համատեղ զորավարժություններին, որոնք սկսվելու են երկուշաբթի։

Հայտարարության մեջ ասվում է, որ տեղական ժամանակով առավոտյան 10-ից 500 ֆունտ կշռող ութ MK-82 ռումբեր «անսովոր կերպով բաց են թողնվել» օդուժի KF-16 կործանիչի կողմից՝ վայրէջք կատարելով նշանակված կրակակետից դուրս։

15 վիրավորներից երկուսը քաղաքացիական անձինք են, նրանք լուրջ, սակայն, կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածնքներ են ստացել։ Թեթև վիրավորում են ստացել երկու զինծառայողներ, որոնք գտնվել են զինվորական մատուռում, ինչպես նաև երկու օտարերկրացիներ, որոնք եղել են տարածքում։

Պաշտոնյաների խոսքով՝ ութ շինություն է վնասվել, այդ թվում՝ մատուռը, հինգ տուն, մեկ պահեստ և մեկ ջերմոց: Բնակիչներին տարհանել են, քանի որ իշխանությունները որոնում են չպայթած ռումբեր:

Պոչեոնի քաղաքապետ Բեկ Յանգ Հյունը կոչ է արել ամբողջովին դադարեցնել բոլոր զորավարժությունները՝ տեղի ունեցածը բնութագրելով որպես «սարսափելի վթար»:

«Կառավարությունը պետք է ընդունի այս վթարի լրջությունը և արձագանքի արագ ու վճռական գործողություններով»,- ասել է  նա լրագրողներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի