Էրդողանն ու Ալիևը տեսակապով մասնակցում են Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը
Քաղաքականություն
05.03.2025 | 18:13
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Անկարայի նախագահական համալիրից տեսակապով մասնակցում է Իգդիր-Նախիջևան 85 կմ-ոնց գազատարի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին երկու երկրների ղեկավարները մասնակցել էին նաև գազատարի հիմնարկեքին։
Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ, որն իրականացնում են Ադրբեջանի պետական նավթային SOCAR ու թուրքական պետական գազային BOTAŞ ընկերությունները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի