Խնդրենք, խոսենք, 5, 10, 40, 50 անգամ նորից խնդրենք. Փաշինյանը` դեղատոմս դուրս չգրող բժիշկների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առողջապահության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին մի շարք ահազանգեր է ստացել դեղերի վրա դրոշմապիտակների բացակայության մասին։

ՔՊ-ական պատգամավորը կառավարության անդամներից հետաքրքրվեց՝ այս հարցն ինչպե՞ս պետք է լուծվի։

Արսեն Թորոսյանի բարձրացրած հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ Թորոսյանն այդ հարցով իրեն էլեկտրոնային նամակ արդեն ուղարկել է, ինքն էլ այն հասցեագրել է Պետական եկամուտների կոմիտեին։ Վարչապետի փոխանցմամբ՝ ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ հարցը լուծված է։

Առողջապահության ոլորտի վերաբերյալ Թորոսյանի հաջորդ հարցը վերաբերում էր էլեկտրոնային դեղատոմսերով դեղերի դուրս չգրելուն։

«Դեկտեմբերին դեղատների տնօրեններն այդ մասին նամակ էին գրել։ Այդ նամակն ուղարկել եմ առողջապահության նախարարին։ Մենք արձանագրել ենք, որ կան խնդիրներ, այդ բարեփոխումները հանդիպելու են պրոբլեմների։ Ես հանձնարարել եմ, որ առողջապահության նախարարն արձանագրի՝ բժիշկներն են, որ այդպես են վարվում՝ էլեկտրոնային դեղատոմս դուրս չեն գրում։ Խնդրենք, համոզենք, նորից համոզենք։ 5, 10, 40, 50 անգամ նորից խնդրենք, 51-րդ անգամ արդեն միջոց ձեռնարկենք»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։