Իրականում ինչու որոշվեց փակել բուքմեյքերական գործակալությունները. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտության մասին: Նա ընդգծել էր, որ խաղային ավտոմատները հատկապես մարզերում մարդկանց մղում են խաղամոլության:

«Գազալցակայաններում եւ ամենուր տեղադրված այդ ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում:

Սա առաջինը: Երկրորդը` պետք է հնարավորինս տրամաբանական ձեւերով սահմանափակվի փողոցային թակարդների` բուքմեյքերական գրասենյակների գոյությունը, եւ, ի վերջո, նաեւ դրանք նույնպես դուրս գան»,- ասել էր նա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը նման հանձնարարություններ տվել է այն բանից հետո, երբ տասնյակ մտահոգիչ նամակներ է ստացել քաղաքացիներից:

Մարդիկ գրել են, որ օրեցօր տարածվող, ազատ գործող բուքմեյքերական գրասենյակներն ու խաղային ապարատները պարզապես դարձել են իրենց ընտանիքների քայքայման պատճառ, անգամ որոշ դեպքերում դրանք դարձել են երեխաների կյանքի սպառնալիք, երբ ոմանք մեծ գումարներ տանուլ տալուց հետո փորձել են ինքնասպանության գնալ:

Այս թեմայով որոշակի ուսումնասիրությունից հետո որոշվել է հանդես գալ օրենսդրական փոփոխություններով: Միայն թե միաժամանակ նկատենք, որ բուքմեյքերական գործակալությունները մեծ հարկատուներ են եւ, ըստ այդմ, դրանց փակվելը կարող է իր բացասական հետեւանքներն ունենալ նաեւ բյուջեի հավաքագրման առումով: Կառավարության նիստում ունեցած ելույթում Փաշինյանն ինքն էլ նշել էր այդ մասին: Մնում է՝ կառավարությանը հաջողվի գտնել համարժեք լուծում»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: