Ադրբեջանի դրոշով երթևեկող վարորդի նկատմամբ անընթեռնելի համարանիշով մեքենա վարելու արձանագրություն է կազմվել

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Այսօր Ադրբեջանի դրոշով երթևեկող քաղաքացու նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել: Այս մասին Factor TV-ին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մեր հարցին, թե ինչ հոդվածով է կազմվել արձանագրությունը, Ոստիկանությունից հրաժարվեցին պատասխանել: Այնուամենայնիվ, մեզ հայտնի է դարձել, որ արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.5 հոդվածով, այսինքն՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը: Տվյալ դեպքում վարորդին վերագրվող իրավախախտումը անընթեռնելի հաշվառման համարանիշով մեքենա վարելն է:

Թե ինչ հանգամանքներում և ինչ նպատակով էր դրոշը հայտնվել քաղաքացու մոտ, մեզ հայտնի չէ. Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չի տրամադրում, սակայն փաստ է, որ նրա նկատմամբ կազմվել է բացառապես անընթեռնելի համարանիշով տրանսպորտային միջոց վարելու վերաբերյալ արձանագրություն:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում Արտաշատ տանող ճանապարհով ընթանող մեքենայից ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Այս տեսանյութի տարածվելուց հետո հայտնի դարձավ, որ մեքենայի վարորդը, որն ազգությամբ հայ է և ՀՀ քաղաքացի, Ոստիկանությունում է:

Արաքս Մամուլյան