Առանց ԱՄՆ-ի աջակցության դժվար կլինի, բայց մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը. Զելենսկի

Լուրեր

27.11.2026 | 11:54
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
27.11.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ Պուտինին կոչ է արել դադարեցնել Եվրոպայում «ռազմական ագրեսիան» 
27.11.2026 | 11:28
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային
27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության Ուկրաինայի համար դժվար կլինի Ռուսաստանին դիմադրելը, բայց նաև շեշտել է, որ իրենք չեն կարող կորցնել իրենց արժեքներն ու ազատությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված բանակցություններից հետո այս մասին խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։

Հարցազրույցի ընթացքում Զելենսկիին հարցրել են՝ արդյոք առանց ԱՄՆ-ի աջակցության Ուկրաինան կկարողանա հաղթել պատերազմը և դիմադրել Ռուսաստանին։

«Մեզ համար դա շատ բարդ կլինի։ Դրա համար էլ ես այստեղ եմ։ Հենց դրա համար էի ես խոսում սպասվող բանակցությունների մասին։ Առանց ձեր օգնության դժվար կլինի։ Բայց մենք չենք կարող կորցնել մեր արժեքները, մեր մարդկանց, մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը։ Ռուսները մտել են մեր տարածքներ, մտել են մեր տներ, նրանք այնքան շատ մարդ են սպանել։ Պարզապես մոռանա՞լ սա և ասել, որ Պուտինը հրաշալի տղա է։ Ոչ, արեք դա առանց մեզ»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ ուկրաինացիները լավ են հիշում լայնածավալ ներխուժման սկիզբը և չեն ցանկանում օկուպացիայի նոր ալիքի բախվել։ «Հենց դրա համար եմ ես հիմա բարձրացնում անվտանգության երաշխիքների հարցը։ Մենք ճնշում չենք գործադրում, պարզապես հարցնում ենք։ Մենք մեր գործընկերների, բարեկամների, ամերիկացիների հետ հստակ մեսիջներով ենք կիսվում։ Եթե մնում եք մեզ հետ, շնորհակալ ենք, բայց եկեք ստեղծենք անվտանգության երաշխիքների ենթակառուցվածք»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկի նաև ասել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճը լավ չէ կողմերից ոչ մեկի համար։