Մոսկվան ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի ներկայացուցիչները Ստամբուլում ամերիկյան կողմի հետ փետրվարի 27-ին կայացած բանակցություններում առաջարկել են վերականգնել երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Meduza-ն։

«Ամերիկյան կողմին առաջարկվել է դիտարկել ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ ռուսական կողմի՝ հանդիպմանն «առարկայական կերպով» քննարկվել են «բազմաթիվ «գրգռիչների» հաղթահարման ուղիները, որոնք ժառանգվել են ամերիկյան նախկին վարչակազմերից»։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում «համաձայնեցվել են համատեղ քայլերը՝ փոխադարձ հիմունքներով ապահովելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության անարգել ֆինանսավորումն ու համապատասխան պայմաններ ստեղծել դիվանագետների համար՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու համար»։

«Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դիվանագիտական ​​սեփականության հետ կապված հարցերը շոշափվել են նաև 2016-2018 թվականներին ապօրինի զավթված վեց անշարժ գույքը ռուսական կողմին վերադարձնելու համատեքստում։ Հատկապես ընդգծվել է գործնական արդյունքների պահանջարկը, որոնք կոչված են մեր երկրների ժողովուրդների շահերից ելնելով՝ երկկողմ հարաբերությունների բարելավման համար պայմանների ստեղծմանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունն էր հայտարարություն տարածել նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի