Ուկրաինայի օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը պատրաստ է․ երկրների նախագահները կստորագրեն այն․ ԱՄՆ ֆինանսների նախարար

Լուրեր

08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
Բոլորը

Տնտեսական համագործակցության մասին ամերիկա-ուկրաինական համաձայնագիրն ամբողջությամբ պատրաստ է, այս հարցի շուրջ բանակցություններ այլևս չեն լինի: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ համաձայնագիրը ստորագրելու են Վաշինգտոնում երկու երկրների նախագահները՝ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին։

«Սա գործարք է ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների, նավթի, գազի և ենթակառուցվածքային ակտիվների վերաբերյալ: Եվ դա իսկապես շահեկան է երկու կողմերի համար։ Դա ցույց է տալիս ամերիկացի ժողովրդին, որ այստեղ նրա համար շահ կա, որ մենք իզուր փողերը չենք վատնել»,- ընդգծել է Բեսենթը։

Զելենսկին փետրվարի 26-ի երեկոյան իր տեսաուղերձում հաստատել է, որ թռչում է Վաշինգտոն՝ համաձայնագիրը ստորագրելու, ինչպես ասել էր Թրամփը։

«Մեր թիմերն աշխատում են Ամերիկայի հետ, մենք պատրաստվում ենք բանակցությունների այս ուրբաթ: Գործարք Ամերիկայի հետ: Աջակցություն մեր պետությանն ու ժողովրդին: Խաղաղության և անվտանգության երաշխիքները նրա բանալին են, որ Ռուսաստանն այլևս չկործանի այլ ժողովուրդների կյանքը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նախօրեին էլ ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը հաստատել է, որ այսօր Զելենսկիի  հետ Վաշինգտոնում ստորագրելու են համաձայնագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի