Փաշինյանը նոր առաջարկ ունի հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար․ ինչ փուլում են բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Երևանն ու Բաքուն արդեն շուրջ 3 տարի չեն կարողանում խաղաղության պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության հասնել․ պայմանագրի շուրջ բանակցությունները մեկնարկել էին 2022 թվականի մարտին։ Բաքուն այս տարվա փետրվարի 26-ին Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, որում երկու կետերը շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Չնայած այս հանգամանքին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղային չի համարում։

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծիք է հայտնում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի մեկնարկից ի վեր հայանպաստ որևէ քայլ այս իշխանությունները չեն արձանագրել։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի դիտարկմամբ՝ խմբագրումների փոխանցումն առաջընթաց է այնքանով, որ բանակցային գործընթացը շարունակվում է։ Նա հիշեցնում է՝ վերջին շրջանում կանխատեսումներ էին հնչում, որ պատասխան ընդհանրապես չի լինելու։

Արեգ Քոչինյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հասարակության համար անորոշ է մնում՝ Հայաստանի առաջարկությունները հաստատվո՞ւմ են, թե՞ մերժվում։

Այս առումով Արթուր Խաչատրյանը լավատես չէ․ նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ կատարվում են Բաքվի պահանջները։

Բաքուն անպատասխան է թողել Փաշինյանի՝ սպառազինության վերահսկման և կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկները։ Վարչապետը վստահ է՝ ունի այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմին չի հաջողվել համաձայնություն արձանագրել ԵՄ դիտորդներին սահմանազատված հատվածներից հետ քաշելու վերաբերյալ։ Հիշեցնենք՝ Ալիևի պահանջն է՝ դիտորդներին ամբողջությամբ հեռացնել հայ-ադրբեջանական սահմանից։ Բաքվի այս առաջարկին ի պատասխան՝ Փաշինյանն առաջարկել էր  դիտորդներին դուրս բերել միայն սահմանազատված հատվածներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան