Մոսկվան դաշնակցային մոտեցում է ակնկալում․ Զախարովան՝ Բաքվի կողմից Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն կառաջնորդվի ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթով և կառուցողական մոտեցում կցուցաբերի Ադրբեջանում «Россия сегодня» մեդիա խմբի ներկայացուցչության (Sputnik-Ադրբեջան) խնդրի լուծման հետ կապված։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ակնկալում ենք կառուցողական արձագանք, հուսով ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել փոխընդունելի լուծումների։ Մենք ելնում ենք նրանից, որ մեր գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթով և զերծ կմնան մեր երկրների ու ժողովուրդների երկկողմ, բազմակողմ կապերին վնասելուց»,- ընդգծել է Զախարովան։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմի հետ այդ հարցով գտնվում են շփման մեջ և մեր ադրբեջանցի գործընկերներին են փոխանցել իրենց դիրքորոշումն այդ հարցում, որն իսկապես կարևոր է Մոսկվայի համար։

«Կարծում եմ՝ դա պակաս կարևոր չէ Բաքվի համար»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը «շատ լավ լսում և հասկանում է իր ադրբեջանցի գործընկերների փաստարկները»։

«Այո, օրենքը օրենք է, ոչ ոք չի վիճում, բայց միշտ էլ հնարավոր է գտնել փոխընդունելի լուծումներ, գտնել իրավիճակը կարգավորելու հնարավորություն։ Այստեղ ես որևէ հակասություն չեմ տեսնում օրենքի պահանջների պահպանման և իրավիճակը կարգավորելու համար նորմալ փոխադարձ հարգալից հարաբերությունների միջև»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել էր, որ Ադրբեջանում «Россия Сегодня» մեդիախմբի ներկայացուցչությունը՝ Sputnik-Ադրբեջանը, լուծարվել է։ Ավելի վաղ էլ Բաքվի պահանջով գործունեությունն էր դադարեցրել «Ռուսական տունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի