Կրեմլը Ուկրաինայի բռնակցված տարածքներն անվանել է Ռուսաստանի «անբաժանելի մաս»

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԴ-ի անբաժան մաս» է կոչել Ուկրաինայի տարածքները, որոնք Ռուսաստանը բռնակցել է իրեն, գրում է Meduza-ն։

«Այն տարածքները, որոնք դարձել են ՌԴ սուբյեկտներ, որոնք արձանագրված են մեր երկրի Սահմանադրության մեջ, դրանք մեր երկրի՝ Ռուսաստանի անբաժանելի մասն են հանդիսանում։ Դա բացարձակապես անվիճելի, անքննարկելի փաստ է»,- հայտարարել է Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Ուկրաինային հնարավորինս շատ տարածքներ վերադարձնելու» խոստումը կբարդացնի ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու շուրջ բանակցությունները, Պեսկովը պատասխանել է, որ եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքական կամքը պահպանվի, ապա հնարավոր կլինի «անցնել ուկրաինական կարգավորման գործընթացը»։

Նա նշել է, որ Ուկրաինայում պատերազմը չափազանց բարդ է, և ոչ ոք չի ակնկալում «հեշտ և արագ» լուծումներ։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, այն է, որ նախագահ Թրամփն ինքն է խոսում և պատրաստ է լսել ուրիշներին: Սա շատ կարևոր է, և դա սկզբունքորեն տարբերում է Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը նախորդից»,- ասել է Պեսկովը։

Փետրվարի 26-ին ԱՄՆ Նախարարների կաբինետի առաջին նիստում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կփորձի օգնել Կիևին վերադարձնել Ռուսաստանի կողմից բռնակցված ուկրաինական տարածքների մի մասը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի