Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ին միանալու մասին․ Թրամփ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը «կարող է մոռանալ» ՆԱՏՕ-ին միանալու մասին՝ մինչ պատրաստվում է ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, գրում է Newsweek-ը։

Թրամփը նաև մանրամասնել է մոտ ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու իր ծրագրերը, որի ընթացքում ամերիկացի և ռուս առաջնորդները կփորձեն բանակցել Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի ավարտի մասին։

Կառավարության նիստից հետո լրագրողը Թրամփին հարցրել է, թե ինչ «զիջումներ» կցանկանար տեսնել երեք տարի տևող հակամարտությանը վերջ տալու համար, ինչին Թրամփը պատասխանել է․ «Ես չեմ ուզում ասել հենց հիմա։ Բայց ես կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ի մասին կարող եք մոռանալ: Կարծում եմ՝ հավանաբար դա է պատճառը, որ ամենը սկսվեց»։

Նա նաև հաստատել է, որ Միացյալ Նահանգները վերջնականացրել է հողային ռեսուրսների մասով գործարքը Ուկրաինայի հետ։ Թրամփը նշել է՝ Ուկրաինայի նախագահի այցը կկայանա ուրբաթ, որից հետո համաձայնագիր կստորագրվի «հազվագյուտ մետաղների և այլնի մասին»։

«Ուկրաինայի նախագահ Զելենսկին կժամանի ուրբաթ օրը։ Սա այժմ հաստատված է։ Մենք համաձայնագիր կստորագրենք, և դա կլինի շատ մեծ համաձայնագիր»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Ուկրաինային լրացուցիչ անվտանգության երաշխիքներ տալ։

«Ես չեմ պատրաստվում անվտանգության երաշխիքներ տալ եղածից ավելին։ Մենք դա կվստահենք Եվրոպային, քանի որ  Եվրոպան նրանց հարևանն է։ Բայց մենք, իհարկե, հոգ կտանենք, որ ամեն ինչ լավ ընթանա»,- ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել, որ կկարողանա վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, նաև ընդգծել, որ ռուսական կողմը պետք է զիջումների գնա բանակցություններում՝ խաղաղության հասնելու համար։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հասնենք գործարքի, որը լավ կլինի երկու կողմերի համար»,- ասել է Թրամփը` վստահեցնելով՝ կփորձի ապահովել, որ համաձայնագիրը «լավ լինի Ուկրաինայի համար»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կփորձի օգնել Ուկրաինային վերադարձնել կորցրած որոշ տարածքներ, թեև «դա դժվար կլինի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի