Ստամբուլում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ բանակցությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.05.2025 | 01:38
Փաշինյանը ՌԴ-ում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ
08.05.2025 | 23:28
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման տարբերակները․ Reuters
08.05.2025 | 23:17
Ալիևը հայտարարել է, թե պատմական պայմաններ են ստեղծվել տարածաշրջանը խաղաղության և համագործակցության վայրի վերածելու համար
08.05.2025 | 23:04
Կալասը հայտարարել է Պուտինի հարցով տրիբունալի ստեղծման վերջին քայլի մասին
08.05.2025 | 22:52
Դելին մտադիր չէ սրել Պակիստանի հետ իրավիճակը, սակայն ցանկացած ռազմական հարձակման կհաջորդի կոշտ պատասխան․ Հնդկաստանի ԱԳ նախարար
08.05.2025 | 22:41
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.05.2025 | 22:40
Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
08.05.2025 | 22:27
Այսօր կամ վաղը PKK-ն կզինաթափվի և կլուծարվի․ Էրդողան
08.05.2025 | 22:13
ԵՄ-ն Ուկրաինային ևս 1 մլրդ եվրո է փոխանցել G7-ի նախաձեռնության շրջանակներում
08.05.2025 | 22:01
Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը
08.05.2025 | 21:46
«Համբա՛լ»․ 10 տարի անց Փաշինյանը գտե՞լ է իր երազանքի վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2025 | 21:35
Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
08.05.2025 | 21:24
Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը
08.05.2025 | 21:15
«Գոռացի՝ Յանա՛, ձեն չէր հանում»․84-ամյա Բելա տատի աղջիկը 2 օր անգիտակից է մնացել, օգնություն չի եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2025 | 21:10
Բաքվում ընթացող դատական նիստում իբր «Քարվաճառի օկուպացիան» պատկերող տեսանյութ է ցուցադրվել
Բոլորը

Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում մեկնարկել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունները դեսպանատների աշխատանքին առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստնին։

Բանակցություններն անցկացվում են մամուլի համար փակ ձևաչափով։ Պատվիրակությունների կազմի մասին ոչինչ չի հաղորդվում։

Ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ՌԴ պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայր։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախօրեին հայտարարելով հանդիպման մասին, հույս էր հայտնել, որ դրա արդյունքներից պարզ կդառնա, թե որքան արագ և արդյունավետ կարող են կողմերը շարժվել խնդրահարույց հարցերի լուծման գործում։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կողմերի միջև բարձր մակարդակի հանդիպում տեղի ունեցավ։ Պատվիրակությունները գլխավորում էին ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի